Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԺՊՏԱՑՈՂ ԱՐԺԵՔՆԵՐ»

Արխիվ 12-16

«ԺՊՏԱՑՈՂ ԱՐԺԵՔՆԵՐ»

 

Մայիսի 27-ին Հայաստանի նկարիչների միությունում կկայանա հայ լուսանկարչուհի Էմմա Վիլլի «Ժպտացող արժեքներ» խորագրով առաջին անհատական ցուցահանդեսը: Երիտասարդ լուսանկարչուհին իր առջև խնդիր է դրել վերարժևորել իրական արժեքները: Նրա բաղադրատոմսը պարզ է` որևէ իրական արժեք + որևէ նշանավոր անհատ + մի փոքր ժպիտ:

Լուսանկարչուհին համոզված է, որ «Ընդդեմ» պայքարները մեր իրականությունը լցնում են ոչ ցանկալիով և պետք է ընտրել «Հանուն» ուղին: «Ժպտացող արժեքներ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը հանուն ազգային և համամարդկային արժեքների է:

Էմմայի համոզմամբ՝ այսօր ավելի կարևոր է մարդկանց ուշադրությունը սևեռել լավի և իրոք արժեքավորի վրա և դրա միջոցով ավելացնել լավն ու բարին մեր իրականության մեջ:

Ներկայացված լուսանկարներում արժեքները ներկայացնում են 21 նշանավոր ու սիրված անձիք, ինչպիսիք են` Տիգրան Մանսուրյանը, Ջիվան Գասպարյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գագիկ Գինոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Լուսիկ Ագուլեցին, Ռեինկարնացիայի Ռոլանդը, հանրահայտ ռոլիկներով Լևոնը և այլոք:


 

 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ