Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՐԿԵՑ ԵՐԳԻՉ ԷՐԻԿԸ

Արխիվ 12-16

ԻՐԱՎԻՃԱԿԸ ՓՐԿԵՑ ԵՐԳԻՉ ԷՐԻԿԸ

 

Եվ կրկին հնչեց ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ…

Ողջ օրը հագեցած էր  վերջին զանգին նվիրված միջոցառումներով, ինչն էլ ամփոփվեց Ազատության հրապարակում կազմակերպված համերգով: Անգամ երեւանյան անձրևը չկարողացավ փչացնել շրջանավարտների բարձր տրամադրությունը, մինչդեռ տեխնիկան իր սեւ գործն արեց: Համերգի ամենաթեժ պահին, երբ բոլորը պարում ու վայելում էին իրենց կյանքի լավագույն պահերը, իսկ երգիչ ԷՐԻԿԸ` իր կատարումով, մեծ ոգեւորություն էր ստեղծել հրապարակում, հանկարծ անջատվեց տեխնիկան եւ բեմահարթակի լույսերն անջատվեց: Ինչ խոսք, ոչ մի բացօթյա համերգ ապահովագրված չէ դրանից, բայց ուշագրավ էր այն, որ Էրիկն, այնուամենայնիվ, չհեռացավ բեմից, մինչդեռ նրա փոխարեն խիստ «պանիկա» էր ստեղծվել իրենց հերթին սպասող որոշ երգիչների շրջանում: Ինչեւէ, Էրիկն իրեն չկորցնելով` շրջանավարտների համար ակապելա տարբերակով երգեց սիրված ու հանրահայտ «Твои следы» երգը: Իսկ երգին զուգահեռ նկատելի էր մի քանի երգիչների տրամադրության բացահայտ անկումը, չէ՞ որ քչերը կարող են չխայտառակվել առանց տեխնիկայի ելույթ ունենալուց հետո: Այնպես որ, ինչպես ասում են, դա էլ միջոցառման կազմակերպիչների բախտից էր, որ բեմում Էրիկն էր: Ի վերջո, անհարմար իրավիճակից ելքն իր վրա վերցնելով` Էրիկին հաջողվեց փրկել տոնակատարությունը տապալումից եւ իր կատարումից հետո ամենակարող տեխնիկան կարգավորվեց, ու համերգը շարունակվեց բնականոն հունով` ավարտվելով ցնցող հրավառությամբ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ