Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՇԱՐՔԵՐԸ ՉԻ ՀԱՄԱԼՐԻ

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՇԱՐՔԵՐԸ ՉԻ ՀԱՄԱԼՐԻ


Հունիսի 28-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նոր վարչություն կընտրվի, եւ ըստ մամուլում տարածված տեղեկությունների` չի բացառվում, որ նաեւ կուսակցության նոր նախագահի ընտրություն անցկացվի:

Թե ով կարող է լինել «Ժառանգության» համար ընդունելի ղեկավար, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ.
- Բայց ո՞վ ասաց, որ կուսակցության նոր նախագահի ընտրություն է լինելու: Համագումարն իր բնականոն գործընթացն է իրականացնելու` կլինի վարչության, թե այլ խնդիրների հարցերով: Բայց ես  կուսակցական չեմ, ինձ թվում է, որ ճիշտ կլինի իրենց հարցնել:
- Ամեն դեպքում, մամուլում հրապարակումներ կան, թե «Ժառանգության» երիտթեւում բողոքի ալիք է բարձրացել: Այսօր Դուք տեսնո՞ւմ եք որեւէ մեկին, ով կարող է ղեկավարել կուսակցությունը:
- Րաֆֆի Հովհաննիսյանը:
- Բացառապես նա՞:
- Ինձ չի թվում, որ ինչ-որ այլ խնդիր է առաջացել, եւ այսօր պետք է իրավիճակը փոխվի: Րաֆֆի Հովհաննիսյանը կառավարում է այդ կուսակցությունը, եւ լավ կլինի, որ շարունակի իր գործը: Բայց քանի որ նորից եմ կրկնում` ես կուսակցական չեմ, էթիկայից ելնելով` ճիշտ կլինի բոլոր այդ հարցերը ուղղեք կուսակցականներին: Դա խմբակցության հետ այդքան էլ կապ չունի, քանի որ ներքին կուսակցական խնդիրներ են:
- Իսկ հնարավո՞ր է, որ այս համագումարին Դուք էլ կուսակցության շարքերը համալրեք:
- Այդ տեսակի ծրագրեր չունեմ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ