Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՈՍԿԵ ՄՐՑԱՆԱԿԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԿՐԿԻՆ ԹԱՓՈՒՐ ՄՆԱՑ

Արխիվ 12-16

ՈՍԿԵ ՄՐՑԱՆԱԿԸ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏՈՒՄ ԿՐԿԻՆ ԹԱՓՈՒՐ ՄՆԱՑ

Մայիսի 10-22-ը երեւանյան այգիներում եւ մշակութային հաստատություններում եռուզեռն ապահովվել էր արդեն երկրորդ տարին անցկացվող ՙԱրտ ֆեստ՚ հանրապետական երիտասարդական բաց փառատոնը, որն իր մեջ ընդգրկել էր 6 մշակութային ճյուղեր` թատերարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, գրաֆիկա, քանդակագործություն, լուսանկարչություն, գեղանկարչություն: Փառատոնի ավարտին արդեն բրոնզե, արծաթե եւ ոսկե մրցանակների տեսքով իրենց որոշիչ խոսքն ասացին փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամները: Ի դեպ, այս տարի թատերարվեստում սահմանափակվեցին միայն բրոնզե եւ արծաթե մրցանակներով: Ինչպես անցյալ, այնպես էլ այս տարի ոսկե մրցանակի արժանի աշխատանք հանձնախմբի անդամները չգտան: Իսկ արդեն կինոյի ոլորտում կարծես ամեն ինչ դրական էր` մեկ ոսկե, 2 արծաթե եւ 3 բրոնզե մրցանակակիրներ:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում կինոգետ՚ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության եւ անիմացիայի ֆակուլտետի դեկան, ՙԱրտ ֆեստ՚ փառատոնի հանձնախմբի անդամ, պրոֆեսոր ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆԸ կարեւորելով փառատոնը` շեշտեց. ՙՊետք է ասեմ, որ ՙԱրտ ֆեստը՚ բացառիկ փառատոներից է եւ հետաքրքիր է նրանով, որ իսկապես արվեստի տարբեր ճյուղեր են ներկայացված: Երիտասարդներն ունեն բացառիկ հնարավորություն` իրար հետ շփվելու, կարծիքներով կիսվելու եւ իհարկե, ամենակարեւորն այն մթնոլորտն է` միջավայրը, որ ստեղծվում է այս փառատոնի շրջանակում: Այսինքն` հավաքվում են երիտասարդներ, ցուցադրում իրենց աշխատանքները, քննարկում,  ինչն անշուշտ խթանում է իրենց հետագա գործունեությունը: Կարեւորում եմ նման փառատոները, արդեն երկրորդ տարին փառատոնը ցույց տվեց, որ կա առաջընթաց: Իսկապես, կինոյի մասով այս տարի մենք դիտեցինք 2 անգամ ավելի շատ ֆիլմեր, քան` անցյալ տարի, եւ պիտի ասեմ, որ ընտրության հնարավորությունն ավելի մեծ էր: Երիտասարդները ներկայացնում են իրենց ֆիլմերը եւ ակնկալում` հանդիսատեսի կարծիքը լսելու, նաեւ հանձնախմբի, որն իր վերջնական կարծիքն է արտահայտում մրցանակների ձեւով: Գնահատելի է անշուշտ, եւ այն կունենա շարունակություն: Հուսամ, որ փառատոնը կընդլայնվի, գուցե նոր ձեւաչափեր կընդգրկի` սեմինարներ, կոնֆերանսներ, որոնք կբարձրացնեն արդի արվեստի հարցերը եւ ինչու` ոչ, որոշ լուծումներ ու պատասխաններ կգտնվեն՚:
Խոսելով փառատոնի շրջանակներում երիտասարդ կինոգործիչների ներկայացրած ֆիլմերի որակներից, Ա. Երզնկյանը հավաստիացրեց, որ դրանք բոլորն էլ իրենց բնույթով տարբեր ֆիլմեր էին. ՙԻնչպես միշտ` ներկայացված ֆիլմերը շատ տարբեր էին: Նկատել եմ, որ ընդհանրապես փառատոների շրջանակներում չես կարող ասել, որ ֆիլմերը լավը կամ վատն են, նրանք այնպիսին են, ինչպիսին կան, բայց կա ընտրելու հնարավորւթյուն, ինչը շատ կարեւոր է՚:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ