Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՍԵՐՏԵՑ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԱՍԸ

Արխիվ 12-16

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉՍԵՐՏԵՑ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԴԱՍԸ


ԱԺ-ում ՀԱԿ-ից զզված, բայց մի կերպ նույն խմբակցությունում մնացած պատգամավոր ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ շարունակում է Ազգային ժողովում զգալ իրեն ինչպես սեփական բակում, թեպետ այս դեպքում` «հայաթում»: Երեկ Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր բյուջեի կատարողականը, Ն. Փաշինյանն իր ոճի մեջ որոշեց մեղադրանքների շարք տեղալ Երեւանի քաղաքապետի ու քաղաքապետարանի վրա` հարցախեղդ անելով փոխքաղաքապետ Կամո Արեյանին: Բոլոր հարցադրումներին պատասխանելուց հետո, ի վերջո, սպառվեց նաեւ ԿԱՄՈ ԱՐԵՅԱՆԻ համբերությունը. «Ես հակված եմ լսելու բոլոր հարցերը, բայց ես էլ ունեմ իմ մի դիտարկումը: Հարգելի՛ պատգամավորներ, ինքս էլ եմ եղել պատգամավոր` ե՛ւ մեծ դահլիճի, ե՛ւ այս դահլիճի հոգեբանությանը եւ, որպես պատգամավոր, տրամաբանությանը շատ լավ տիրապետում եմ: Չեմ խուսափում պատասխանել պատգամավորների հարցերին, մոտենում եմ շատ խորը հարգանքով եւ ըմբռնումով, բայց  կխնդրեի բյուջեից չշեղվեինք շատ: Ես չեմ եկել մամլո ասուլիսի, եկել եմ բյուջեի հետ կապված հարցերին պատասխանելու: Եվ կրկնում եմ` մոտենում եմ բոլոր հարցադրումներին խորը հարգանքով եւ պատասխանում եմ` առանց զլանալու»: Դիտարկմանն անդրադարձավ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արայիկ Հովհաննիսյանը` հիշեցնելով ներկաներին, թե ինչի համար են հավաքվել: Նիստը կարծես թե շարունակվում էր իր բնականոն հունով, սակայն Կ. Արեյանի հեռանալուց հետո Ն. Փաշինյանը պայթեց. «Գալիս երկու թուղթ կմկմած ասում ու գնում են: Էս ի՞նչ ձեւ ա, պաշտոնյաները պատգամավորներին սովորեցնում են ո՞նց հարց տան, խնդրում եմ այլեւս նման միջամտություններ չանել: Ես գիտեմ` ում ինչ հարց եմ տալիս»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ