Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԽՈՒՃԱՊՆ ՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԽՈՒՃԱՊՆ ՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Ուջանում եւ Աշտարակի մի քանի այլ գյուղերում քաոս է տիրում: Հայտարարություն են տարածել, թե վարունգ, պոմիդոր եւ այլ բանջարեղեն իզուր չաճեցնեն, քանի որ ամռանը ջուրը 20 օրով կտրելու են: Ավելին` միեւնույն ժամանակ պահանջում են 1 տարվա ջրի գումարը` արդեն իսկ խուճապի մեջ հայտնված գյուղացիներից: Ինչպես ասում են` «կարկուտը ծեծած տեղն է ծեծում», եւ սա էլ քիչ էր` գյուղացիներից շատերը ստիպված են եղել դեղձի, նռան, թզի ծառերը կտրել, քանի որ ցուրտը տարել է: Մարդիկ միակ ելքը տեսնում են արտագաղթելու մեջ` նշելով. «Այլապես պիտի մնանք պարապ ու սոված»: Ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել Արագածոտնի մարզպետարանը, եւ գյուղերն ինչո՞ւ են կանգնել նման խնդրի առաջ, «Իրավունքը» հետաքրքրվեց Արագածոտնի մարզպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻՑ.
- Չկա այդպիսի բան, ինչպե՞ս կարող են ցուցանակ փակցնել, թե 20 օր ջուր չի լինելու: Նախապես էլ, ջրի գումարները չեն հավաքվում: Ես անմիջապես այսօր այդ հարցը կքննարկեմ ու կուսումնասիրեմ խնդիրը: Ես առաջին անգամ եմ լսում այդպիսի բան:
Հետո էլ ասում են գյուղում լուրերը շուտ են տարածվում, մինչդեռ մարզպետը եկավ Երեւան, մասնակցեց ԱԺ Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, նոր «Իրավունքից» իմացավ, որ իր ենթակայության տակ գտնվող գյուղերում լուրջ խնդիր կա:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ