Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱՆՑՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ Է ԴԱՐՁԵԼ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋԱՆՑՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ Է ԴԱՐՁԵԼ՚

Երեկ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էր 2013 թվականի պետական բյուջեի կատարողականը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ անցյալ տարի 21 հազար անձ դիմել է ՀՀ նախագահին` ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Թե ինչով է պայմանավորված այս ֆենոմենը, ՙԻրավունքը՚ պարզեց ՙՍոցիոմետր՚ անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻՑ.
-Առաջին հերթին` դրանք սիրիահայերն են եղել, որոնք վերադարձել են: Երկրորդը` պարսիկներ կան, որոնք չեն ուզում ապրել Իրանում եւ գալիս են Հայաստան: Եվ երրորդը` Հայաստան եկած հայերն են, որոնք ինչ-ինչ գործոններից ելնելով` փորձում են ստանալ հայկական անձնագրեր, որպեսզի կարողանան, օրինակ, Ռուսաստան ավելի հեշտ գնալ: Օրինակ, ես մի ամերիկացի գիտեմ, որը հայկական անձնագիր է ստացել, որպեսզի Մոսկվայի վիզա ստանալու խնդիր չունենա: Նաեւ վրացիներն ու վրացահայերն են գալիս ու քաղաքացիություն ստանում, որպեսզի կարողանան հանգիստ Ռուսաստան գնալ: Այնպես որ, Հայաստանը բավական միջանցքային տարածք է դարձել, եւ դա է պատճառը, որ այդ թվաքանակը կարող է լինել տպավորիչ:
- Ամեն դեպքում, այս ցուցանիշը կարելի է դրական համարել:
- Այնքանով, որքանով որ նրանց մեջ հայերի մի մաս կա, որոնց  երեխան, օրինակ, ծնվել է արտասահմանում, եւ ծնողը բերում է երեխային այստեղ` նրան հայկական քաղաքացիություն տալու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ