Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ՓԱԿԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ` ՓԱԿԵԼ ԵՎ ԼՈՒԾԱՐԵԼ՚

ՙՈրտեղ քոնը կասես, էնդեղ էլ` Բարդակչյանինը՚, - ահա այսպիսի գրություն թողնելով` օրերս ամբողջությամբ ջարդուփշուր են արել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանի մեքենայի ապակիները, վնասել են որոշ աքսեսուարներ, գողացել նվագարկիչը: Այո, պարզվում է, Երեւանի Ավետարանական եկեղեցու հովիվ, վերապատվելի Լեւոն Բարդակչյանիª ընդդեմ Կոմիտաս վարդապետի արված նողկալի հայտարարությունից որոշ ժամանակ անց, նման հարձակում է կատարվել մեքենայի վրա:
Կատարվածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՙՔայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության ու վերականգնողական կենտրոնի՚ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ` նշելով. ՙՀամաձայն Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, առաջարկում եմ Ավետարանական եկեղեցին` որպես հասարակական անվտանգության սպառնալիք, փակել եւ լուծարել, իսկ ամբողջ գույքը հանձնել մանկատներին՚:
Նշենք, որ Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասում գրված է` ՙՍեփական կրոնը կամ համոզմունքները դավանելու ազատությունը ենթակա է միայն այնպիսի սահմանափակումների, որոնք սահմանված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի պաշտպանություն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, առողջության կամ բարոյականության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ