Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՎԻԼԼԻ ՎԱՅՆԵՐԸ ՀԱՄԵՐԳԻ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐՆ ԷՐ

Արխիվ 12-16

ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՎԻԼԼԻ ՎԱՅՆԵՐԸ ՀԱՄԵՐԳԻ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐՆ ԷՐ

 

Մայիսի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացավ «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ» խորագիրը կրող  համերգը: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացրել էր: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր և հաղթող  դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ  Հայկ Մելիքյանի կատարմամբ հնչեցին հրեա ժամանակակից կոմպոզիտորներ՝ Վիլլի Վայների, Բենյամին Յուսուպովի, Այալ Ադլերի, Գյորգի Կուրտագի, Ամոս Էլկանայի ստեղծագործությունները: «Իրավունքի» հետ զրույցում ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ խոստովանեց, որ առաջին անգամ է կատարում Վիլլի Վայների ստեղծագործությունները Երևանում: «Տպավորված եմ, քանի որ առաջին անգամ եմ դիպչում հրեա կոմպոզիտորների ստեղծագործություններին: Սպասելիքներս շատ են…»: (Զրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում):

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԼԼԻ ՎԱՅՆԵՐՆ էլ, ով ի դեպ, համերգի հատուկ հյուրն էր  նշեց, որ տպավորված է փառատոնի կազմակերպիչների աշխատանքից: «Այստեղ մենք գործ ունենք մեծ պրոֆեսիոնալիզմի հետ, որի պակասը զգում ենք ամենուր: Իսկ այստեղ այն միշտ առկա է: Հենց դրա համար էլ յուրաքանչյուր փառատոն պսակվում է մեծ փառքով ու հաջողությամբ»: (Զրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում):

Փառատոնի հանդեպ մեծ ուշադրությունը հանրության կողմից ոգևորում է փառատոնի հիմնադիր ՄԱՐԻԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻՆ: «Մեզ համար պատասխանատու տարի է, քանի որ «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը նշում է իր հիմնադրման 10-ամյակը: Հստակ կարող եմ ասել, որ բոլոր համերգները մեծ հետաքրքրությամբ են դիտվել հանդիսատեսի կողմից: Բոլոր համերգների ավարտին հնչել են երկարատև ծափեր»: (Զրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում):

«Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը հիմնադրվել է 2005թ-ին: Յուրաքանչյուր գարուն  այն  հայ հանդիսատեսին է ներկայացնում  դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ՝ հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ:

 

 

 

 

Նյութը, լուսանկարը և տեսանյութը ՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ