Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՇԱՏ ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀՀ-Ն ԿԴԱՌՆԱ ՄՄ ԱՆԴԱՄ»

Արխիվ 12-16

«ՇԱՏ ԿԱՐՃ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՀՀ-Ն ԿԴԱՌՆԱ ՄՄ ԱՆԴԱՄ»

«Եթե մեզ ԵՄ-ի հետ նոր ձևաչափով ասոցացման պայմանագիր կնքելու հնարավորություն տրվի, Հայաստանն Արևելք-Արևմուտք տնտեսական համագործակցության կամուրջ դառնալու լուրջ հնարավորություն կստանա»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Միանասյանը՝ հիմք ընդունելով Ֆրանսիայի նախագահի ելույթն այն մասին, որ Հայաստանին պետք է ասոցացման նոր ձևաչափով համաձայնագիր կնքելու առանձնահատուկ կարգավիճակ տրվի. «Այսօր Աստանայում առանձնահատուկ դաշտ է ստեղծվում ՀՀ-ի համար, տնտեսական համագործակցության լայն հնարավորություններ են ստեղծվում, որոնց շնորհիվ կկարողանանք մեր արտադրությունն ու տնտեսությունն արագ զարգացնել: Ավելի մեծ շուկա կունենանք, որը մեզ համար շատ ավելի ընկալելի և ընդունելի է, քան եվրոպական շուկան»: Ըստ պատգամավորի մենք եվրասիական ստանդարտներին ավելի շուտ կհասնենք և շատ արագ կինտեգրվենք դրան. «Եվրասիական միության անդամ դառնալու ճանապարհին ՀՀ կառավարությունը ճանապարհային քարտեզի բոլոր կետերով համապարփակ աշխատանքներ է տանում, և ամենակարճ ժամկետում ՀՀ-ն կդառնա ՄՄ անդամ»:

Մինասյանի խոսքով՝  Հայաստանն անպայման կստորագրի ՄՄ-ին անդամակցման համաձայնագիրը. «Եթե խնդիրներ էլ կան, որ քննարկումների տեղիք են տալիս, ապա դրանք կլուծվեն և նոր միայն կստորագրվի համաձայնագիրը: Քաղաքական ուժերն ու կառավարությունը լուծումներ կգտնեն և կկազմեն ստորագրման անհրաժեշտ փաստաթղթերը»,- հավաստիացրեց նա:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ