Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՆՎԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՌԵՄԻ ԺԸՆԻԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՆՎԱՆԻ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ՌԵՄԻ ԺԸՆԻԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

 

Այսօր՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկի` Բելգիայի ԵՂԻՍԱԲԵԹ ԹԱԳՈՒՀՈՒ անվան միջազգային մրցույթի` 2013թ. երկրորդ մրցանակակիր, ֆրանսիացի անվանի դաշնակահար Ռեմի Ժընիեն, ում կատարմամբ կհնչի Միշել Պետրոսյանի` դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար գրված «Էայի ջրահետքերով» ստեղծագործությունը: Վերջինս նույն մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի (2013), և Հայաստանում կկատարվի առաջին անգամ: Կհնչեն նաև Մոցարտի Դաշնամուրի թիվ 20 կոնցերտը և Բեթհովենի թիվ 1 սիմֆոնիան: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի (2013թ., Բելգիա) երկրորդ մրցանակին 20 տարեկանում արժանացած ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեն նաև հանդիսանում է Բոննի միջազգային Բեթհովեն մրցույթի մինչ օրս ամենաերիտասարդ մրցանակակիրը, ինչպես նաև Բերնի Prix du Piano Interlaken Classics և այլ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր: Փարիզի ազգային կոնսերվատորիայի և Ալֆրեդ Կորտոյի երաժշտական դպրոցի (Ecole Normal de Musique Alfred Cortot) շրջանավարտ է: Կամերային երաժշտություն է ուսանել Պիեռ Լորան Էմարի և դիրիժորություն` Ջորջ Փեհլիվանյանի մոտ: 2013-2014թթ. նրա համերգային ծրագրում ներառված են համերգներ Նյու Յորքի Կարնեգի Հոլում, համերգներ Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Մոնտե Կառլոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ նվագախմբերի հետ: Նախորդ համերգաշրջաններում որպես մենակատար ելույթ է ունեցել Ֆլամանդական արքունական ֆիլհարմոնիկ, Լյուքսեմբուրգի ֆիլհարմոնիկ, Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ, Բելգիայի ազգային, Իլ դե Ֆրանս ազգային, Բոննի Բեթհովենի անվան, Կաննի Պրովանս Ալպ Կոտ դ՚Ազյուր և այլ նվագախմբերի հետ այնպիսի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Էմանուել Կրիվինը, Ալան Բուրիբաևը, Պավել Գերսթայնը, Ֆիլիպ Բենդերը և այլոք: Մասնակցել է բազմաթիվ փառատոների ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ այլ երկրներում, այդ թվում Վլադիմիր Սպիվակովի, Arts Square միջազգային ձմեռային փառատոնին, Բախի փառատոներին Մոնրեալում և Տուլում և այլն:  Մենահամերգներով հանդես է եկել Վիեննայում, Ժնևում, Բրյուսելում, Գենտում, Գերմանիայի և Լեհաստանի տարբեր քաղաքներում:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ