Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԱՐՔԱՅԱԶՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԾԱՂՐՈՒՄ Է ԱՆԿԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ՞Ն

Արխիվ 12-16

ԱՐՔԱՅԱԶՆԸ ՀԻՄԱ ԷԼ ԾԱՂՐՈՒՄ Է ԱՆԿԵԼԱ ՄԵՐԿԵԼԻ՞Ն

 

Վերջերս Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը Կանադայում մասնավոր զրույցներից մեկի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ: Դրանից հետո արքայազնը հայտնվեց քննադատությունների կիզակետում: ՌԴ ԱԳ նախարարությունը նույնիսկ բացատրություն պահանջեց Միացյալ Թագավորությունից անհարիր համեմատության համար: Սակայն, ինչպես երևում է, Չարլզը «սեր ունի» սրան-նրան Հիտլերի հետ համեմատելու հետ:

Տարիներ առաջ նա Հիտլերի հետ համեմատել էր նաև Չառլի Չապլինին. «Ինձ թվում է, որ բանը ոչ միայն բեղերի մեջ չէ...նրա մեջ ինչ-որ բան կա, որ հիշեցնում է...չնայած, հավանաբար մեղավորը, այնուամենայնիվ բեղերն են»:

Արքայազնի սուր լեզվից չի խուսափել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Կարծում եմ նմանությունը հիմնականում նրանից է, որ Մերկելը գերմանուհի է և ղեկավարում է Գերմանիան, սակայն դա քիչ չէ սկզբի համար: Չնայած Հիտլերը ավստրիացի էր, չ՟է: Ամեն դեպքում նա նույն կերպ ավստրիացի է, ինչպես Պուարոն ` բելգիացի, սրանք մանրուքներ են...Իհարկե ես խոստովանում եմ, որ Մերկելի և Հիտլերի քաղաքականությունների մեջ տարբերություն կա, սակայն փորձեք  ժամանակ անցկացնել Մերկելի ներկայությամբ և չմտածել Հիտլերի մասին, դա հնարավոր չէ: Ես առանց այդ էլ շատ եմ մտածում Հիտլերի մասին, սակայն եթե չմտածեմ նրա մասին, դժվար թե դա լինի Մերկելի ներկայությամբ»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ