Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ` ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՑՈՂ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԲԱՐԴՈՒԹՅՈ՞ՒՆ

Արխիվ 12-16

ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ` ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՑՈՂ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ԲԱՐԴՈՒԹՅՈ՞ՒՆ

 

Մայիսի 28-ին Գյումրիում ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետևանքով մահացել է 38-ամյա Կարինե Պապանյանը: Կ. Պապանյանի սկեսուրը` Էվելինա Մինասյանը, լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ իր աչքի առջեւ է մահացել հարսը եւ  պնդում է, որ նա մահացել է բժիշկների անուշադրության հետեւանքով։ Թե ի՞նչ է իրականում կատարվել եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը, պարզեցինք այսօր Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին եկած առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ.

- Ցավոք, այո, այդպիսի դեպք է տեղի ունեցել: Մայրական մահացությունը խիստ հսկվում է եւ դեպքին հաջորդող իրադարձությունները զարգացել են հետեւյալ կերպ` անմիջապես նախարարությունից ձեւավորվել է խումբ գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ, պրոֆեսոր Աբրահամյանի գլխավորությամբ, որը մեկնել է Գյումրի ուսումնասիրելու բոլոր փաստերը: Պետք է ասեմ, որ բոլոր նյութերը, մայրական մահերը քննարկվել են առողջապահության նախարարության հատուկ նիստում եւ լինելու է շատ խիստ մոտեցում: Բացի այդ դեպքից, նաեւ երկու այլ դեպքեր է գրանցվել Գյումրի քաղաքում, որոնք կապված են եղել ծննդաբերությունից հետո կանանց մոտ բարդությունների հետ: Դրանք եւս եղել են մեր ուշադրության կենտրոնում եւ միանգամից մեկ կին վիրահատվել է: Նրանք հետագայում տեղափոխվել են Երեւան` երրորդ կարգի վերակենդանացման անհրաժեշտության համար:

- Այնուամենայնիվ, ըստ Ձեզ, ո՞վ է մեղավոր վերոնշյալ դեպքում եւ արդյոք տեղյակ եք, թե ի՞նչն է եղել բուն մահվան պատճառը:

- Մեղքը միայն կարող են որոշել դատական մարմինները: Ինչ վերաբերում է մահվան պատճառին, նախնական տվյալ կարող եմ ասել, որ եղել է հարպտղային ջրերի էմբոլիա, որը բավականին հազվագյուտ բարդություն է ու կայծակնային ավարտ է ունենում: Բայց սա նախնական տվյալներն են, մինչ կլինի պաթոհիստոլոգիական, պաթոանատոմիական վերջնական վերլուծություններ:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ