Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՇԱՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ ՕՏԱՐԻՆՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ՇԱՏ  ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ ՕՏԱՐԻՆՆ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ»

 

Հայաստանի առաջին հանրապետության օրը երեկ նշվեց նաև Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Ցավոք, «Տաղարան» երաժշտական համույթն իր անզուգական ավանդական-հայկական երաժշտությամբ այնքան հանդիսատես չէր հյուրընկալել (ներկաներին կարելի էր մատների վրա հաշվել), որքան, ասենք, Հանրապետության հրապարակի միջոցառումը, բայց համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ  ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԸ  կարծես այնքան էլ դժգոհ չէր:

«Նույնիսկ այսքան հանդիսատեսի չէր սպասում: Ճիշտ է, մարդիկ քիչ էին, բայց բոլոր ներկաները  զգայուն էին կատարումների հանդեպ, ուշադիր: Նրանց ոգևորությունը փոխանցվում էր ու այնքա՜ն ակնհայտ էր»,- «Իրավունք»-ի հետ զրույցում նշեց պրն. Երկանյանը, ավելացնելով նաև, որ համերգի ընթացքում հնչած կատարումների մի մասը առաջին անգամ ներկայացվեցին հանդիսականին, մի մասն էլ՝ յուրովի գործիքավորմամբ ու մշակմամբ: Ապա շարունակելով խոսել դասական երաժշտության առօրյայում ապրող խնդիրների մասին՝ դիրիժորն ավելացրեց. «Այսօրվա համերգային ծրագրի և առհասարակ «Տաղարան»-ի գործունեության հիմնական գաղափարը  մեր ավանդական երգերը որքան հնարավոր է շատ պահել, պահպանել, զարգացնել ու վեր հանելն է: Ցավոք, դրանք այսօր քիչ են երգվում, տարածվում, ԶԼՄ-ների կողմից բավարար ուշադրության չեն արժանանում:  Եվ դրա արդյունքում մեր հորովելները ստվերում են մնացել, 1-2-ից ավելի հորովել մեր հասարակությունը չգիտի, այնինչ դրանք հասնում են 100-ների:  Ոլորտի խնդիրներն անլուծելի դառնում են նաև «ի շնորհիվ» վերին ատյանների. շատ քիչ են խթանում ստեղծագործական նոր մտահաղացումները, նոր ասելիքները՝ դա կլինի գործիքավորում, թե՛ մշակում, թե՛ նոր երգի, վիպերգի ծնունդ: Չէ՞ որ բեմում հայտնվող յուրաքանչյուր ստեղծագործություն իր հետ բերում է պատմական բացահայտումներ, ազգային պատկանելիությունը  շեշտադրելու անհարաժեշտություն: Այս բացթողումներից  է հենց, որ մեր շատ-շատ երգեր այսօր հարևան պետությունները իբրև սեփական են ներկայացնում աշխարհին, և դա նրանց բավականին հաջողվում են՝ ի շնորհիվ իրենց իշխանությունների: Ի վերջո, հենց  իշխանությունները խնդիր ունեն ապացուցելու, որ այս արժեքներն իրենցն են… Մենք ամբողջ ազգովի թերանում ենք, թերանում ենք՝ հույսներս թողնելով դարերին և ապավինելով, որ  այս ամենն ինչ-որ հրաշքով կշարունակի մնալ ու պահպանվել»:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ