Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»-Ը «ՀԱՅ-ՀՐԵԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ»-ՈՒՄ

Արխիվ 12-16

«ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ»-Ը «ՀԱՅ-ՀՐԵԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ»-ՈՒՄ


Մայիսի 7-ից հունիսի 3-ը կընթանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի շրջանակներում էլ օրերս Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացավ «Հայ-հրեական երաժշտական խաչմերուկներ»խորագիրը կրող համերգը: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր և հաղթող դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ  Հայկ Մելիքյանի կատարմամբ հնչեցին հրեա ժամանակակից կոմպոզիտորներ Վիլլի Վայների, Բենյամին Յուսուպովի, Այալ Ադլերի, Գյորգի Կուրտագի, Ամոս Էլկանայի ստեղծագործությունները: Համերգի հատուկ հյուրն էր՝ կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայները:

Հայկ Մելիքյանը համաշխարհային ունկնդրի և քննադատների կողմից  ճանաչված է որպես Հայաստանի առաջատար երաժիշտներից մեկը, ով իր վառ երևակայությամբ և վիրտուոզ կատարողականությամբ մեր օրերի համաշխարհային դաշնամուրային արվեստում զբաղեցրել է իր եզակի հարթակը: Նա ակտիվ համերգային գործունեություն է վարում Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների բազում երկրներում:

2000-ին Հռոմում կայացած «Premio Valentino Bucchi»  20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային դաշնամուրային մրցույթում 2-րդ մրցանակին արժանանալուց հետո, ժամանակակից երաժշտությունը զբաղեցրեց նրա նվագացանկի գերակշիռ չափաբաժինը: Հայկ Մելիքյանը հայ և օտարազգի շատ կոմպոզիտորների ստեղծագործությունների առաջին կատարողն է, որոնցից շատերը հատուկ գրվել են նրա համար: Աշխարհի տարբեր երկրներում Հայկ Մելիքյանը պարբերաբար վարում է ժամանակակից երաժշտության վարպետության դասեր:

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ