Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է. ԱՅՍ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ

Արխիվ 12-16

Ըստ ՙԺառանգությանը՚ մոտ կանգնած աղբյուրի, առաջիկա համագումարը կարող է դառնալ կուտակված հակասությունների պայթյունի պատճառ: Արդեն, կարծես թե ակնհայտ է, որ Ստյոպիկ Սաֆարյանը հեռանալու է կուսակցության ղեկավար կազմից` գերադասելով ՀԿ ղեկավարել, սակայն կուտակվում է հակասությունների մեկ այլ շերտ: Մեր աղբյուրի պնդմամբ` թողնել-գնալու տրամադրություններ ունի փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով զզվել է տարատեսակ ծայրահեղ ազատական դրսեւորումներից: Նրա զզվանքն է հարուցել Ստյոպիկ Սաֆարյանի առավել քան տգեղ արարքը Ինգա եւ Անուշ Արշակյանների հանդեպ, նրան տհաճ է, որ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տիրաժավորում է հայ ազգային ինքնությունը վիրավորող մտքեր, իսկ կուսակիցների մեծ մասը սաստելու փոխարեն` համաձայն են այդպիսի մոտեցումների: Ա. Մարտիրոսյանի մոտ այդ հարցերում իր դերն է խաղում ՙապարանցու թասիբ՚ կատեգորիան, որի հետ անհամատեղելի են շատ ու շատ կուսակիցների արարքներն ու գաղափարները:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ