Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ՇԱՀԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՆԵՐՔԻՆ  
ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ՇԱՀԵԼ՚


Վերջին օրերին Ադրբեջանը կրկին սկսել է ակտիվորեն խախտել հրադադարի ռեժիմը, որի արդյունքում հակառակորդի գնդակի զոհ դարձան ՊԲ  փոխգնդապետ եւ մեկ զինծառայող: Վերոնշյալի հետ կապված` փորձեցինք լսել ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատականը, որը մասնավորապես նշեց.
-Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչական գործողություն, ուրիշ ոչ մի կերպ չի կարելի այն բնութագրել: Առողջ տրամաբանությամբ չի կարելի բացատրել, քանի որ այդ ամենի արդյունքում որեւէ ձեւով չի փոխվում ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը, ընդհակառակը` էլ ավելի է անվստահության մթնոլորտը խորացնում: Բացի այդ, նման դիվերսիաները մեծ հարված են հասցնում նաեւ բանակցային գործընթացին: Այսպիսի մի օրինաչափություն կա, Ադրբեջանը պարբերաբար խախտում է զինադադարի ռեժիմը` համանախագահների կամ ինչ-որ կարեւոր պաշտոնատար անձանց այցելության նախօրեին, այցելության ժամանակ եւ այցելություններից հետո, հիշարժան իրադարձությունների, տոների ժամանակ եւ այլն: Մենք նշում էինք մայիսի 28-ը, եւ նրանք փորձում են պղտորել, ինչ-որ մի կեղտոտ բան անել, ցավեցնել հայերին: Դժբախտաբար, սա իրենց ոճն է:
Եվ, վերջապես, սա իրենց ներքին քաղաքականության մի ուղղությունն է, քանի որ բեւեռացումը այնտեղ խորանում է, կան ներքին լուրջ խնդիրներ: Եվ որպեսզի ժողովրդի ուշադրությունը ինչ-որ ձեւով շեղեն, կրկին  անհրաժեշտ է հակահայկան վեկտորը զարգացնելª այդպիսի քայլերով փորձելով նաեւ ներքին քաղաքական դիվիդենտներ շահել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ