Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՙԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ՚

Արխիվ 12-16

ՙԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ ԵՆ ՄԻՄԻԱՅՆ
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ՚


Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստում Հայաստանի հետ կապված որոշման առնչությամբ ԱԳՆ փոխնախարար ՍԵՐԳԵՅ ՄԱՆԱՍԱՐՅԱՆԸ նշեց.
-Պայմանագրի ստորագրումը չի հետաձգվել, ինչպես ոմանք դա մեկնաբանում են: Ֆիքսված չի եղել, որ հենց այսօր պետք է Հայաստանը ստորագրի այդ պայմանագիրը: Գործընթացը շարունակվում է, նախագահը առաջարկել է մինչեւ հունիսի 15-ը ստորագրել այդ պայմանագիրը, որովհետեւ եղել են այնպիսի հարցեր, որոնք տեխնիկապես հնարավոր չի եղել հասցնել համաձայնեցնել:  
- Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարեց, որ Հայաստանի հետ խնդիրներ կան, ի±նչ կասեք այդ առումով:
- Որեւէ խնդիր չկա, ոչ ոք դեմ չի, ընդհանուր մթնոլորտը ՀՀ-ի հանդեպ շատ ջերմ եւ դրական է: Սկզբունքային եւ կոնցեպտուալ հարցերի շուրջ կան բոլոր համաձայնությունները, իսկ եղած խնդիրները վերաբերում են միմիայն տեխնիկական հարցերին: Ընդհանուր տրամադրվածությունը շատ դրական է,  ես կարծում եմ, որ նախագահի խոսքերում արտահայտված ժամկետները կիրականանան:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը անդրադառնալով նիստի արդյունքներին` ասաց.
- Առանձնապես ակնկալիքներ չունեինք այսօրվա նիստից, բայց տեղի է ունենում մի պրոցես, որի մասին մենք` որպես պատգամավորներ կամ խորհրդարան, իմանում ենք վերջին րոպեներին կամ ընդհանրապես չենք իմանում: Ինչպես գիտենք, նշվել է, որ պատարաստվում է պայմանագրի տեքստը, բայց, համենայնդեպս ես` որպես արտաքին հանձնաժողովի անդամ, դեռ նման տեքստի հետ ծանոթ չեմ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ