Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՊԵՏՔ ԷՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԴԱՌՆԱԼԼ Է ՄԵՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԸ՚

Արխիվ 12-16

ՊԵՏՔ ԷՐ ՊԱՐԶԱՊԵՍ ՓՈՐՁԱԴԱՇՏ ՉԴԱՌՆԱԼ


Թեեւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների (ԳՁՕ) եւ, հատկապես, նման ձեւափոխում ստացած սննդամթերքի տեսակների մասին խոսակցությունները մշտապես հայտնվում են հանրության ուշադրության կենտրոնում, սակայն դրա վտանգավորության հետ կապված` մասնագետները շարունակում են մնալ երկու հակադիր տեսակետների: Կամ, որ ԳՁՕ-ները մեծ վտանգ են մարդկանց օրգանիզմի համար, եւ հակառակը, թե ոչ մի բանից վախենալ պետք չէ:

ՙՄԵՆՔ ԳՆՈՒՄ ԵՆՔ ԳՁՕ` ՉԻՄԱՆԱԼՈՎ ԱՅԴ ՄԱՍԻՆ՚


ՙԳՁՕ-ների վնասակարության մեջ համոզվել-չհամոզվելու համար տասնամյակներ են պետք՚,- գրում է մեր ընթերցողներից մեկը եւ նույն պահին էլ ինքն իրեն հերքումª ներկայացնելով ԳՁՕ-ների միանգամից մի քանի բացասական կողմ. ՙԲայց փաստ է, որ այսօր շատ է օգտագործվում ԳՁՕ-ներ: Հենց թեկուզ, որպես օրինակ վերցնենք լոլիկը, շատերն են հիշում հայկական շուկայի  ավանդական, համեղ լոլիկը, որը չես համեմատի ներկայում վաճառվող լոլիկների հետ: Հաստ կեղեւով, ցրտադիմացկուն, նոր տեսակի լոլիկները երկար են դիմանում, չեն փչանում՚: Մասնագիտական շրջանակներում այդ վեճը շատ ավելի թեժ է, թեեւ նկատենք, որ առաջին ԳՁՕ-ների ի հայտ գալուց հետո արդեն բավականին ժամանակ է անցել եւ արդի գիտությունը պետք է, որ արդեն կարողանար հստակ պատասխաններ տալ: Բայց մյուս կողմից էլ, կա այն մոտեցումը, որ գիտական աշխարհի մի մասը ԳՁՕ արտադրող բավականին հզոր կորպորացիաների ֆինանսավորման տակ են, այսինքնª այս խառը իրավիճակը նաեւ դրանով է պայմանավորված:
Այս ամենի արդյունքում յուրաքանչյուր պետության մնում է ինքն իրեն կողմնորոշվել ԳՁՕ-ների հանդեպ: Հայաստանում, իհարկե, կան համապատասխան օրենսդրական նորմեր, եւ այս ընթացքում էլ շրջանառվում են որոշ օրենսդրական փոփոխություններ: Սակայն մեր երկրում ԳՁՕ-ների համար որոշ չափով սահմանափակումներ մտցնելով, այնուամենայնիվ, մեկ մեծ բաց դեռ մնում է. շարքային գնորդն ինչպե±ս կարող է տարբերել ԳՁՕ-ներ պարունակող սննդամթերքները: ՙԻրազեկ եւ պաշտպանված սպառող՚ ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այդ առումով պարզաբանում է.
- ԳՁՕ-ներ պարունակող սննդամթերքը պետք է ունենա համապատասխան մակնշում: Օրենքի համաձայն`  գենետիկորեն ձեւափոխված, նորահայտ մթերք է համարվում  որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը: Դրանք այն մթերքներն են, որոնք մինչ այդ շուկայում կիրառություն չեն ունեցել:
Անշուշտª մեր երկրում կան ԳՁՕ-ներ պարունակող սննդամթերք, բայց որպեսզի ավելի հստակ հասկանանք, որոնք են այդ սննդամթերքները, ապա առնվազն երկու հազար նմուշի մոնիթորինգ պետք է  իրականացնել. նշված թվից պակասի դեպքում ԳՁՕ-ի ռիսկ գնահատել` ուղղակի անհնար է: Վերջերս լաբորատոր փորձաքննության է ենթարկվել նրբերշիկի տեսակներից մեկը, եւ համաձայն փորձաքննության եզրակացության` այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ է պարունակել: Փաստորեն, մենք գնում ենք ԳՁՕ` չիմանալով այդ մասին: Նույնը կարող եմ ասել նաեւ կոսմետիկ միջոցների առումով. Հայաստանում կոսմետիկ միջոցների վերահսկողությունը զրո է, եւ վերջին երեք տարվա ընթացքում ոչ մի կոսմետիկ միջոց անվտանգության նկատմամբ ստուգում չի անցել:
- ԱԺ-ում կա օրենքի նախագիծ` ԳՁՕ-ների հետ կապված: Այդ օրենքով կարո±ղ են կարգավորվել Ձեր նշած խնդիրները:
- Այո, ճիշտ եք` կա նման օրենքի նախագիծ: Բայց երբ այդ նախագծի լսումներն ընթանում էին, ես ինքս դեմ եմ արտահայտվել այդ օրենքի ընդունմանը, քանի որ ըստ էության, այն հիմնական խնդիրները, որոնք մենք ունենք մեր երկրում` ԳՁՕ-ի հետ կապված, այդ օրենքը չի կարգավորում: Իրականում զավեշտալի իրավիճակ է ստեղծված. օրենքում մի քանի տեղ նշվում է մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների մասին, մինչդեռ նույն օրենքը ԳՁՕ-ի, ասենք, արտադրությունը չի կարգավորում: Այսինքնª մենք ընդունում ենք ոչինչ չտվող օրենք: Որպեսզի լուծվեն ԳՁՕ-ի մասին բոլոր խնդիրները, ըստ էության, առաջին հերթին պետք է կարգավորել ԳՁՕ-ի նպատակային օգտագործումը եւ իրացումը, ինչը օրենքը չի կարգավորում: Շատերն այսօր ասում են, որ ԳՁՕ-ն անվտանգության հետ կապ չունի, բայց դա այդպես չէ: Շատ մեծ կապ ունի, եւ բերեմ հասարակ օրինակ. մի տեսակի մթերքում կարող է օգտագործվել մեկ այլ տեսակի գեն, որի նկատմամբ անձը ունի ալերգիա: Իսկ երեւանյան շուկաներում վաճառվող որեւիցե մթերք, ասենքª միրգ կամ բանջարեղեն, մակնշված չեն, որպեսզի գնորդը կարողանա կարդալ ¥եթե, իհարկե, արտադրողը բարեխիղճ է¤ եւ հասկանա, թե այդ մթերքը գենետիկորեն ձեւափոխվա±ծ է, եթե` այո, ինչպե±ս, չի պարունակում իր մոտ ալերգիա առաջացնող մեկ այլ մթերքի գեն: Այն, որ չկա նման մակնշում, դա բոլորովին էլ չի նշանակում, որ ԳՁՕ պարունակող սննդամթերքներ չեն վաճառվում Հայաստանում: Իհարկե վաճառվում են, բայց քանի որ օրենքը կարգավորված չէ, ով ինչ ուզում` անում է:
- ԳՁՕ-ներ պարունակող սերմացուներ ներմուծվում են Հայաստան:
- Իհարկե ներմուծվում են, ինչի մասին է խոսքը: Բայց  միանշանակ պնդել եւ ասել, թե հատկապես որ սերմացուների մասին է խոսքը, չեմ կարող: Դրա ապացույցը ունենալու համար, անհրաժեշտ է ունենալ լաբորատոր փորձաքննություն, որը, ցավոք, մեզ մոտ չի իրականացվում:

ՙՕՐԵՆՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ Է ՈՉ ԹԵ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻՆ, ԱՅԼԵՎ` ԲՈՒՅՍԵՐԻՆ՚


Իսկ թե ինչ է կարգավորում ԳՁՕ-ների մասին օրենքը, որն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է, փորձեցինք պարզել ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՑ.
- ԳՁՕ-ների մասին օրենքում հիմնական շեշտը դրված է ոչ միայն սննդամթերքին, այլեւ գենետիկորեն ձեւափոխված բույսերին, սերմերին: Օրենքում կան դրույթներ, որտեղ հստակ նշվում է, որ եթե փորձարկման համար անհրաժեշտ լինեն ինչ-որ բույսեր ներմուծել, ապա դրանք պետք է փորձարկվեն հատուկ հատկացված տարածքում, որպեսզի հնարավոր լինի դա վերահսկել:
Որպես մասնագետ կարող եմ ասել, որ իմ մտահոգությունը հիմնականում վերաբերում է անասնակերերին եւ սերմերին: Պարզաբանեմ, թե ինչու. մի բան է, որ մենք գտել ենք մի սննդամթերքի մեջ ԳՁՕ: Այդ դեպքում մենք հեշտությամբ կարող ենք դա արգելել: Այլ բան է, երբ ասենք, ներկրվում է ինչ-որ ԳՁՕ պարունակող անասնակեր, եւ երբ այդ անասունն օգտագործի այն, մենք չենք կարող ասել, որ հետագայում իր կաթը կամ միսը ինչ հետեւանքներ կարող է ունենալ մարդու օրգանիզմի համար: Օրենքը փորձում է հենց դա կարգավորել:  
Իսկ մինչ մասնագետներն ու պատկան մարմինները խոսում են կարգավորումից, ավելինª մինչ հնարավոր կլինի տեխնիկապես վերահսկել իրավիճակը, ԳՁՕ-ները տարիներ շարունակ տարածվել եւ տարածվում են Հայաստանում: Բայց չէ որ կան երկրներ, որոնք ի սկզբանե չմտնելով` ԳՁՕ-ն վնաս է, թեª ոչ, վեճի մեջ, չդարձան փորձադաշտ եւ պարզապես արգելեցին դրանց կիրառումը` մինչեւ այլոց օրինակով այդ վեճը կպարզվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ