Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԶԱՏԻԿՅԱՆՆԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ ԹԵՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Արխիվ 12-16

ԶԱՏԻԿՅԱՆՆԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆՆԵՐ ԹԵՄԱՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՓՈՒԼ

Վերջերս կրկին քարոզչություն է ծավալվում Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Վահան Զատիկյանի  որդու` Սեդրակ Զատիկյանի սպանության մեջ որպես պատվիրատու մեղադրվող 33-ամյա Ստեփան Հակոբյանի եւ նրա ընտանիքի դեմ: Իսկ դա տարօրինակ է գոնե այնքանով, որ այս հարցով կայացել է դատավարությունը եւ, կարծես թե ասելու նոր բան արդեն չի էլ մնացել: Թե ինչով է դա պայմանավորված, առաջիկայում անդրադառնալու առիթ կունենանք: Իսկ առայժմ փորձեցինք Հակոբյանների փաստաբան Երեմ Սարգսյանից պարզաբանում ստանալ, ով մասնավորապես առանձնացրեց վերջերս Հակոբյանների եւ Զատիկյանների մասին ներկայացված նյութերից մեկը, որտեղ, ըստ փաստաբանի, ակնհայտ է, որ կա պատվեր.
- Հակոբյանների եւ Զատիկյանների մասին վերջին քննարկումներում ակնհայտ պատվեր նկատում եմ: Համենայնդեպսª իմ կարծիքով, քանի որ ասվում են շատ-շատ բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ընդ որումª տուժող կողմի բազմաթիվ հնչեցված մտքեր կարծես առանձին ներառվում են նման նյութերում: Բազմաթիվ մտքեր կային, որոնք շահարկում էին այդ հարցերը, եւ եթե սա պարզապես որեւէ մեկի կողմից անդրադարձ էր, չէր կարող նման ձեւով լիներ: Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք խեղաթյուրված էին ներկայացվում: Դա ընդամենը ինչ-որ մեկի պատվերն էր:
Թե հատկապես ում պատվերն է, փաստաբանը նշեց.
- Հստակ նշվում է, թե ըստ ում հայտնած տեղեկություններով են առաջնորդվել: Իսկ եթե նրանք հայտնել են, հետեւաբար հենց նրանք էլ կապի մեջ են:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ