Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Մայիսի 17-ին նշվեց ՙԹանգարանային գիշեր՚ համաեվրոպական տոնը, Հայաստանի շուրջ 100 թանգարաններ մասնակցեցին տոնին: Օրը հագեցած էր բազմաբնույթ մշակութային միջոցառումներով, դե իսկ հանրության համար սա եւս մեկ հնարավորություն էր` անվճար այցելել թանգարաններ եւ դառնալ ՙԹանգարանները միավորում են մեզ՚ խորագրի անդամ: Սակայն թանգարանները ոչ բոլորին կարողացան միավորել, հասարակության ամենախոցելի շերտը` հաշմանդամություն ունեցող անձինք, կրկին դուրս մնացին ուշադրությունից` ինչպես միշտ, չկարողացան այցելել թանգարաններ: Եթե ոմանք էլ այցելեցին` բախվեցին մեծ խնդրի, քանի որ որոշ թանգարաններում չկան թեքահարթակներ կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված պայմաններ: Խնդրով ՙԻրավունքը՚ դիմեց մի քանի թանգարանների, պարզելու, թե այս ուղղությամբ ի±նչ աշխատանքներ են տարվում.
Եղիշե Չարենցի անվան թանգարանի տնօրեն ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ- Ոչ մի թանգարան էլ հաշմանդամություն ունեցող անձանց համար չունի պայմաններ, հատկապես սայլակներով հաշմանդամների համար, այդ թվում նաեւ մեր թանգարանը, որտեղ այցելողները չորս հարկ պետք է բարձրանան, շատ դժվար է: Հաշմանդամություն ունեցող անձանց խմբեր շատ ենք ընդունում, եթե նրանք քայլելու հնարավորություն ունեն, իսկ հակառակ դեպքում` չենք կարողանում ընդունել, քանի որ թանգարանում բոլորը աստիճաներ են` նրանք պետք է կարողանան վերեւ բարձրանալ եւ իջնել: Այսօր ՀՀ մշակույթի նախարարությունը այս խնդրով շատ է զբաղվում եւ ուզում է հասկանալ, թե այս շինություններն ինչպե±ս կարող է վերափոխել, որպեսզի պայմաններ ստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Աշխատում ենք այնպես անել, որ գոնե սայլակավոր հաշմանդամները կարողանան հաղորդակցվել թանգարանի նմուշներին, հատուկ` նրանց համար թանգարանի առաջին հարկում կազմակերպել ենք ցուցահանդես, այս դեպքում մարդիկ ծնողների ու մեր օգնությամբ կարող են հասնել գոնե առաջին հարկ:
Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՍԱՐՅԱՆ- Մեր թանգարանի հիմնանորոգման ծրագրի մեջ կարեւոր խնդիր է եղել պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար, որպեսզի նրանք անարգել կարողանան գալ թանգարան: Ամեն տեսակի լուծումներ տված են` սկսած թեքահարթակներից, զուգարաններից եւ վերելակից: Այս առումով թանգարանը շուտով հասանելի կլինի հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար: Հստակ չեմ կարող ասել, թե թանգարանը երբ իր դռները կբացի այցելուների առջեւ, սակայն նպատակ ունենք այն բացել փետրվարին` Սարյանի ծննդյան օրը:
Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ- Մեր հիմնական ցուցադրությունները թանգարանի երկրորդ հարկում է եւ հնարավորություն չունենք հաշմանդամություն ունեցող անձանց բարձրացնել վերեւ: Սա շատ ցավոտ խնդիր է, հաշմանդամություն ունեցող անձանց թանգարան բերելու հարցում շատ խոցելի ենք: Այս տարի ՙԹանգարանային գիշեր՚ միջոցառմանը մեզ մոտ շատ բազմամարդ էր, սակայն նրանց մեջ հաշված մարդիկ էին, որ ունեին հաշմանդամության խնդիրներ, վերեւ էին բարձրանում բարեկամների օգնությամբ: Մեր շենքային պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի ստեղծենք թեքհարթակներ կամ այլ պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ