Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԲՈՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է, ՔԱՆԻ ՈՐ ՆՎԱԶԵԼ Է ՆԱԵՎ ԱՄՈԻՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱԲՈՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է, ՔԱՆԻ ՈՐ ՆՎԱԶԵԼ Է ՆԱԵՎ ԱՄՈԻՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ

Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի Հայաստանը զարգացած երկրների շարքում աբորտների թվով զբաղեցնում է 21-րդ տեղը: Ճիշտ է, հղիության արհեստական ընդհատման դեպքերը Հայաստանում նվազել են, սակայն եթե համեմատենք ծնվածների եւ ամուսնացող զույգերի թվերը, ապա միտումները գրեթե նույնն է: Աբորդների թիվը կրճատվում է, քանի որ ինչպես սոցիոլոգն է փաստում ամուսնացող զույգերի թիվն է կրճատվում . «Յուրաքանչյուր ծնված 100 աղջկա դիմաց ծնվում է 114-115 տղա, սա այն դեպքում, երբ նորման 105 է: Ամուսնության տարիքում`24-29 տարեկանում ամեն 3-րդ աղջիկ չի ամուսնանում, քանի որ չունի զույգ: Հայաստանում ամենողբալին այն է, որ նախկինում գյուղերում ծնելիությունը 2 անգամ ավելի բարձր էր, քան մայրաքաղաքու:Իսկ այժմ կատարվել է հակառակը`գյուղերում ավելի քիչ երեխաներ են ծնվում, քան մայրաքաղաքում»,-շեշտում է ԱՀԱՐԱՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ: Նրա խոսքով` Հայաստանում աբրոտները հիմնակնում լինում են այն պատճառով, որ շատ աղջիկներ չունեն մայրության զգացում եւ նրանց թվում է, որ այդ երեխան ավելորդ բեռ է: Սոցիոլոգը փաստում է`մինչեւ աղջիների մեջ չձեւավորվի մայրական զգացում , ապա իրավիճակը կլինի այնպիսին ինչպիսին, որ կա: Հղիության արհեստական ընդհատումը կամ քիչ երեխաներ ունենալը ինչպես Ահարոն Ադիբեկյանն է ասում ազդում է ամուսնալուծությունների թվաքանակի վրա. «Մեկ երեխա ունեցող զույգի ամուսնալուծության հավանականությունը 90 տոկոս է , իսկ 4 երեխայի դեպքում`3 տոկոս: Ոչ ոք իրավունք չունի ընդհատել չծնվող երեխայի կյանքը, եթե իհարկե այդ հղիությունը չի ընդհատվում մասնագետների խորհրդով, քանի որ այն կարող է վտանգավոր հետեւանքեր ունենալ»,-նշում է սոցիոլոգը: Հոգեբանական տեսնակյունից աբորտները ոչ միայն կարող են ազդել մոր առողջության վրա, այլեւ`չծնված երեխայից հետո ծնված երեխայի հեգեբանության վրա. «Արգանդը ունի հիշողություն , այսինքն`եթե կինը որոշում է ընդհատել հղիությունը , ապա խնդիրներ են առաջանում ոչ միայն նրա սեփական անձի, այլեւ չծնվող երեխայից հետո ծնված երեխայի համար: Ընդհատված ծնունդի հիշողությունը կրում է նոր ծնվող երեխան:Պետք է այնպես անել, որ կինը հետագայում չունենա մեղքի զգացում եւ ծնված երեխան էլ իր հետ չբերի այդ մեղքի զգացումը»,-մեկնաբանում է հոգեբան ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Գեգեբանը անեւ հավելեց, որ աբորտների վերը նշված բացասական հետեւանքներից բացի, դրանք կարող են ադել նաեւ ամուսնական զույգերի փոխհարաբերությունների վրա,քանի որ նրանք միշտ ապրում են մեղքի զգացումով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ