Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ


«Իրավունքը» հունիսի մեկին ընդառաջ փորձեց պաշտոնյաներից հետաքրքրվել, թե ինչպիսի մանկություն են ունեցել նրանք, ինչ խաղեր են սիրել խաղալ եւ ինչ էին երազում դառնալ:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ծնողները ամեն ինչ արել են, որպեսզի իրենք` երեք եղբայրներով, իրենց մանկությունը վերապրելիս միայն լավն ու պայծառը հիշեն: Այժմ էլ  փորձում է նույն մանկությունը նվիրել իր նաեւ չորսամյա որդուն, ով ինչպես պատգամավորն է նշում.<<Շատ ակտիվ, խելացի, ինչու չէ նաեւ չարաճճի բալիկ է>>:

Անդրադառնալով իր մանկության երազանքին պատգամավորը հավելեց.

- Փոքր ժամանակ սիրում էի զենք, ունեցել եմ փայտից սարքած տարբեր զենքեր, որոնք ես ու ընկերներս էինք պատրաստում: Մեր թաղի փայտագործին խնդրում էինք մեզ համար ատրճանակներ պատրաստի, մանուկ հասակում երազում էի դառնալ կամ քննիչ կամ զինվորական, ինձ դեռ մանկուց շատ էր գրավում էքստրիմը: Ամենասիրած խաղը  հալամուլան էր, հաճախ տղաներով, այն ժամանակ, հիմա չգիտեմ ինչ են ասում`ղայշոցի էինք խաղում:

Պատգամավորի խոսքով.

- Այժմյան եւ մեր տարիների մանկությունը շատ է տարբերվում: Մեր ժամանակ ամեն ինչ շատ ավելի մաքուր էր, շատ ավելի պարզ, չկար աներեւույթ թշնամանք:

Իսկ, ահա  ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չմանրամասնեց, թե ինչ հիշողություններ ունի մանկությունից ասելով.«Ունեցել եմ լավ մանկություն, շատ էի ցանկանում, որ մեծանամ ֆուտբոլիստ դառնամ»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ