Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՋԵՐՄՈՒԿՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ

Հունիսի 8-ին Գորիս եւ Ջերմուկ քաղաքներում տեղի կունենա քաղաքապետի ընտրություն: Առաջին հայացքից թվում է, թե Գորիս քաղաքում կրքերն ավելի շատ են լինելու քան Ջերմուկում, սակայն այստեղ եւս լարված իրավիճակ է: Թեկնածուները, որոնք պետք է իրար հետ մրցեն, գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը եւ «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն Կորյուն Ստեփանյանը, ըստ տեղացիների ընկերներն են եղել, ավելին նույնիսկ նրանց մոտ քավորսանիկական հարաբերություններ էլ կան: Սակայն կրկին ըստ ջերմուկցիների, այդ կիսաբարեկամական ու ընկերական հարաբերությունները գնալով լարվել են ոչ ավել ոչ պակաս, Ազգային ժողովում ժամանակ առ ժամանակ «գաստրոլներ» տվող պատգամավոր Աշոտ Արսենյանի թեթեւ ձեռքով, ով մի լավ մատ է թափ տվել իր «Ջերմուկ գրուպ» ընկերության աշխատակիցների վրա ու ահաբեկել ասելով, եթե իր թեկնածուին`Վարդան Հովհաննիսյանին ձայն չտան, վատ է լինելու: Արսենյանին օգնության է հասել նաեւ գործող քաղաքապետի եղբայրը` Զավեն Հովհաննիսյանը, ով ի դեպ Ջերմուկ քաղաքաի էլ. ցանցերի պետն է, նա եւս իր հիմնարկում նույն զգուշացումն է արել, իսկ հակառակ դեպքում այս երկուսն էլ խոստացել են ազատել մարդկանց աշխատանքից:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ