Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՐԵԽԱՅԻ ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

Արխիվ 12-16

ԵՐԵԽԱՅԻ ՄԱՐԴ ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

Երեխաները ընտանիքում պետք է համարվեն ընտանիքի լիարժեք անդամ, որի բոլոր իրավունքները կպաշտպանվեն եւ՛ ընտանիքում եւ՛ հասարակության մեջ: Այսօր երեխաները երկու միջավայրում էլ պաշտպանված չեն, գրեթե ամեն ուր նրանց իրավունքերը ոտնահարվում են, դրա հետ մեկտեղ ոտնահարվում են օրենքի այն դրույթները, ըստ որոնց պետք է պաշտպանվեն երեխաների իրավունքները: Եթե ընտանիքում եւ հասարկության մեջ երեխան իրազեկված է իր իրավունքերի մասին, ապա այդ իրավունքերի խախատման հետեւանքով հոգեբան ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ խոսքով` նա կարող է ունենալ `տարիքային, հոգեբանական ճգնաժամեր, նայած երեխան որ տարիքում է գտնվում: Այս դեպքում հնարավոր է փոխվի նրա վարքը եւ հոգեբանությունը:

Ըստ սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ երեխային իր իրավունքերի եւ պարտականությունների մասին պետք է իրազեկել 3 տարեկանից սկսած, երբ երեխայի մոտ ձեւավորվում է տրամաբանության կարողությունը: Ընդհանրապես երեխայի մեջ կարողանալու եւ ամեն ինչ յուրացնելու ունակությունները պետք է զարգացնել մանկությունից, իսկ սոցիոլոգի փաստում է, որ հայ ընտանքները այդ քայլին չեն գնում ասելով, թե երեխա է կմեծանա ամեն ինչ կսովորի ու կհասկանա: «Մեզ մոտ երեխայի մարդ դառնալու կաեւոր իրավունքը չի վերահսկվում եւ չի ապահովվում: Երեխան դառնում է 20 տարեկան ու երբ նրան ասում են ամուսնացի նա ոչ մեկին չի հավակնում ու ծնողների ուզած մարդու հետ է ամուսնանում : Սրանից էլ հետեւությունը որ նա անտարբեր է, չունի Ես իդեալ , չունի լավն ու վատը տարբերկալու ունակություններ, պատճառն այն է, որ այն տարիքում, երբ նրա մոտ պետք է ձեւավորվեր կարեւոր հատկանիշներ նա աչքաթող էր արվել »,-մեկնաբանում էսոցիոլոգը: Նրա խոսքով` բոլոր զարգացած երկրներում երեխաների դաստիարակման համար կան հատուկ ոստիկաններ, որոքեր շրջում են ընտանիքներով, որպեսզի տեսնեն ինչ պայմաններում են ապրում երեխաները: Ըստ այդմ էլ որոշում են, եթե ծնողները չունեն պայմաններ, ապա նրանց բոլոր պահանջները բավարարում է պետությունը: Հայաստանում այս հարցերով ոչ մեկ չի զբաղվում: «Մենք չգիտենք երեխաների իրավունքները, երեխաները չգիտեն իրենց իրավունքները եւ այդ ամենն կարգավորող ատյանը մեզ մոտ գոյություն չունի»-,-ընդգծում է Ա.Ադիբեկյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ