Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՊԱԳԱՅԻ ԿՐՈՂՆԵՐԸ  (Տեսանյութ)

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ առաջնորդությամբ` այսօր Սուրբ Էջմիածնում էին մի խումբ լրագրողներ, ովքեր վերջերս Վեհափառ Հայրապետի օրհնությամբ բացառիկ ուխտագնացությամբ գտնվում էին Տավուշի սահմանամերձ գյուղերում:

Լրագրողներս նախ հնարավորություն ունեցանք լինել Ս. Էջմիածնի թանգարանում, Գեւորգյան ճեմարանում, խաղաղվել երեւանյան աղմուկից ու առօրյա խնդիրներից հետո` Մայր Աթոռի զանգերի ներքո, ապա հոգեպես զորացած ըմբոշխնել նաեւ ազգիս բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի խրոխտ մարտական բանաստեղծությունները` եւս մեկ անգամ քաջալերվելով նրա թասիբով, ջիգյարով ու հայրենասիրությամբ:

Գեւորգյան ճեմարանում սպասվում էր յուրահատուկ անակնկալ` ոչ պաշտոնական համերգային ծրագիր լրագրողներիս համար: Շարականներ, հայրենասիրական երգեր, արտասահմանյան դասականների ստեղծագործություններ… էլ ուրիշ որտե՞ղ կարող ես այսքան հայեցի, այսքան հզոր ու անաղարտ երգ ու երաժշտություն լսել:

Երաժշտական ծրագրից առաջ Գերաշնորհ Տ. Բագրատ սրբազանը` ողջունելով ներկաներին` նշեց. «Առաջին իսկ պահին, երբ մեր Գեւորգյան ճեմարանի տեսուչ-սրբազանն իմացավ այս ուխտագնացության մասին` իր ցանկությամբ եւ նախաձեռնությամբ որոշվեց, որ այս ուխտագնացությունը համեմվի նախ առաջին հերթին մեր ուսանողների ներկայությամբ, ովքեր գիշեր-ցերեկ այստեղ աղոթքով եւ ուսումով են իրենց կյանքն անցկացնում, ովքեր իրենց տներից հեռու են եւ գտնվում են հոգեւոր զինվորության մեջ: Եվ  նաեւ, ըստ էության, մեր ամբողջ Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի ու մեր երկրի նաեւ ապագայի կրողներն են: Մեր կյանքն այս դարբնոցում է, որ ստեղծվում է, կերտվում է եւ այս տղաներն են վաղվա կրողները: Այսօր իրենց պատասխանատվությունը ուսանողական նստարանն է, իրենց հանձնարարված եւ ուղորդված լինելու վիճակը` դեպի ուսումը եւ հոգեւոր կյանքը, վաղը իրենք են դա ստեղծելու` մեր բոլորի կյանքի համար»: Ապա հավելեց. «Շնորհակալ եմ մեր Գեւորգյան ճեմարանի երգչախմբին, մեր մաեստրոին, դաշնակահարուհուն: Հրաշալի երգչախումբ ունենք, որն ի դեպ, սովորական առաքելություն չի կատարում, այլ Աստված է թարգմանում մարդկանց կյանքում»:

Լրագրողներիս ուխտագնացությանը միացան նաեւ Մանանայի եւ Գրիգոր Լուսավորչի կանթեղ երիտասարդաց միության անդամները եւ միասին բացահայտեցինք Սուրբ Տաճարի հեթանոսական հիմքերը, քրիստոնեական զորությունն ու որպես կառույց` հայի ճարտարապետական հնարամտությունը` դեռեւս 4-րդ դարում, ինչի մասին առավել մանրամասն կարդացե՛ք Iravunk.com-ի առաջիկա հրապարակումներում:


 

Նյութը եւ տեսանյութը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ