Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՐԲ ՄԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԵՐԲ ՄԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ

 

Հունիսի մեկը երեխաների պաշտպանության օրն է, օր, որը մեկ անգամ եւս բոլորիս հիշեցնում է ավելի աչալուրջ լինել մեր գործողություններում, առավել ճիշտ եւ համահունչ օրենքներ ունենալ, որպեսզի մեր երկրի զարդերը՝ երեխաները էլ ավելի խաղաղ ու անհոգ ապրեն իրենց երկրում: Այս օրը մանկական երկաթուղին մնացածա օրերից ավելի մարդաշատ էր եւ լցված մանկան ճիչերով ու խաղերով: Որոշ ժամանակ անց երկաթուղի իր թոռների հետ ժամանեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով այնտեղ կազմակերպված ակցիայի շրջանակներում մի կտավ գնեց, այնուհետ պատասխանելով լրագորղների հարցին մի պահ հայտնվեց մանկության գրկում. <Շատ լավ չենք ապրել, քանի որ դա փորձությունների տարիներ էին եւ անընդհատ  հաղթահարելու գործընթացներ կային նաեւ մանուկների կողմից: Իսկ պայքարը մարդուն ավելի երջանիկ է դարձնում>:

Պատասխանելով iravunk.com-ի հարցին, թե ինչ խաղեր է խաղացել հանրապետության երկրորդ պաշտոնյան մանուկ հասակում նշեց, որ դա միանշանակ ֆուտբոլն էր, այնուհետ բասկետբոլը: Իսկ թե ինչ է երազել դառնալ մանուկ հասակում, հարցին Գ. Սահակյանը միանշանակ նշեց. <Ուսուցիչ, մանկավարժ, որն էլ եւ դարձել եմ: Այն դպրոցը որի տնօրենն եմ եղել, դեռեւս խորհրդային տարիներին բավականին հայտնի էր միության շրջանակներում, եւ մինչ այսօր շատերը նույնիսկ այդ դպրոցին անվանում են Սահակյանի դպրոց>:

Մանկական երկաթուղում իր մասնակցությունն էր ցուցաբերում նաեւ ԱԺ երիտասարդ պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով կրկին կազմակերպված ակցիայի շրջանակներում պաղպաղակ էր վաճառում, որի ողջ հասույթը պետք է տրամադրվի Արցախի երեխաներին: Զրուցելով Ն. Կարապետյանի հետ պարզեցինք, որ վերջինս մանուկ հասակում երազել դառնալ երգչուհի եւ իրեն հաճախակի նմանեցրել էր Ռուսաստանի դաշնության պրիմադոննա՝ Ալլա Պուգաչովային. <Երբ տանը մենակ էի լինում, ձեռքս էի վերցնում մի հարմար իր, ասենք օրինակ մայրիկիս սանրը, օծանելիքի տուփը, եւ հայելու առաջ կանգնած սկսում էի երգել նրա երգերից: Բավականին աշխուժ երեխա եմ եղել, բակում շատ երկար ժամանակ էի անցկացնում եւ ինձ շատ դժվար էր տուն կանչել: Դպրոցից գալիս էի տուն, արագ դասերս էի սովորում եւ վազքով գնում էի բակ՝ խաղալու>: Բացի այն , որ Ն. Կարապետյանը բավականին աշխուժ երեխա է եղել նա նաեւ իր ապագան շատ վաղուցվանից է պատկերացրել: Այն հարցին, թե կպատկերացնեիք, որ պատգամվոր կդառնայիք, զարմանալիորեն նա չզարմացավ եւ պատասխանեց. <Ես վեցերորդ դասարանից սկսեցի պատկերացնել ինձ քաղաքական ճանապարհի վրա: Խորհրդային տարիներին ծնողներս կուսակցական աշխատանքի էին եւ ես նույնպես տեսնում էի իմ մեջ այդ ճանապարհը, բայց որ այսպիսի խորությամբ կգնամ, թերեւս այդքան էլ չէի պատկերացնի>:

Իսկ ահա Սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մանուկ ժամանակ շատ սիրել է ֆուտբոլ խաղալ եւ երազել է ֆուտբոլիստ դառնալ եւ պատկերացում անգամ չի ունեցել, որ մի օր կդառնա մեր երկրի կարեւորագույն պաշտոնյաներից մեկը:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ