Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՈՐՈՇ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ (+Տեսանյութ)

 

Եղանակային փոփոխությունները՝ հատկապես գարնան եւ աշնան ամիսներին, կարող են որոշ հիվանդությունների (սիրտանոթային, նյարդային համակարգի, սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ) սրացման պատճառ հանդիսանալ: Այս մասին  «Իրավունքի» հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի բժիշկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ: Զրուցակցի փոխանցմամբ՝ այդ շրջանում կարող են գրանցվել արյան զարկերակային ճնշման բարձրացումներ՝ անկախ ընդունած հիպոտենզիվ (ճնշումն իջեցնող) դեղորայքից: «Եղանակային փոփոխությունները կարող են հիպերտոնիկ կրիզներ, ստենոկարդիայի նոպաներ առաջացնել, սրել սրտի իշեմիկ հիվանդությունը»,- պարզաբանում  է Հ. Բադալյանը:

Իր իսկ խոսքերով՝ քրոնիկ հիվանդները պետք է դիսպանսեր հսկողության տակ գտնվեն, հաճախակի այցելեն սրտաբանների, նյարդաբանների: «Եթե կա անհրաժեշտություն պետք է փոխել հիպոտենզիվ դեղորայքը՝ եղանակային փոփոխություններն ավելի հանգիստ տանելու, սրացումներից ու բարդություններից խուսափելու համար»,- խորհուրդ է տալիս բժիշկը:

 

 

Նյութը, լուսանկարը, տեսանյութը՝ Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ