Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՆՎԻՐԻՐ ՀՈՒՅՍ ՄԻԱՎ-ՈՎ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՆՎԻՐԻՐ ՀՈՒՅՍ ՄԻԱՎ-ՈՎ ԱՊՐՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

 

Արարատյան Հայրապետական Թեմի (ԱՀԹ) Զորավոր Ս.Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ կազմակերպել է բարեգործական համերգ, որը կրում է «Նվիրիր հույս ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին» խորագիրը:

Համերգը տեղի կունենա այսօր` հունիսի 3-ին «Առնո Բաբաջանյան» համերգասարհում: Համերգից ստացած ողջ հասույթը կտրամադրվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների խնամքով զբաղվող «Ցերեկային կենտրոնի» ծրագրերին:

«Նվիրիր հույս ՄԻԱՎ-ով ապրող երեխաներին» խորագրով համերգի ընթացքում հանդես կգան «Փարոս» կամերային երգչախումբը (խմբավար`Րաֆֆի Միքայելյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան), Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան), ինչպես նաեւ «Գեղարդ» եւ «Զանգակներ» խմբերը, Մայիլյան երգարվեստի կենտրոնը եւ ԱՀԹ Ս. Երրորդություն եկեղեցու երգչախումբը:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ