Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԵԿՆԱՐՈՒՄ Է ԹԱԼԱԼՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱԼՏԻ ԵՎ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Արխիվ 12-16

ՄԵԿՆԱՐՈՒՄ Է ԹԱԼԱԼՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ԱՆՎԱՆ ԱԼՏԻ ԵՎ ԹԱՎՋՈՒԹԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

 

Հունիսի 4- 8-ը Երեւանում կանցկացվի Հենրի եւ Գերոնտի Թլալյանների անվան ալտի եւ թավջութակի միջազգային ամենամյա 5-րդ փառատոնը: Թալալյան եղբայրների անվան ամենամյա փառատոնը` նպատակ ունի ինքնադրսեւորման հնարավորություն ընձեռնել շնորհալի երիտասարդ կատարողներին, պրոպագանդել հայկական ժամանակակից երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ եւ այլազգի երաժիշտների միջեւ: Ինչպես նաեւ, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ եւ պատանի կատարողների զարգացմանը:

Փառատոնը հիմնադրվել է 2008 թվականին (գեղարվեստական ղեկավար Արամ Թալայան), որպես թավջութակային երաժշտության փառատոն, սական 2010 թվականին ընդլայնելով իր շրջանակները «Արվեստներ Պատկերասրահ» մշակութային հիմնադրամի աջակցությամբ դարձավ թավջութակի եւ ալտի միջազգային փառատոն: Ըստ դաշնակահարուհի, փառատոնի կոորդինատոր Ջուլիետա Վարդանյանի, այս տարի փառատոնի շրջանակներում նախատեսված է երկու համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին (գեղ. Ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): Այդ համերգները հոբելյանական համերգներ են` նվիրված մաեստրո Տիգրան Մանսուրյանի 75 եւ Արմեն Սմբատյանի 60-ամյակներին, որպես Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախկին ռեկտորներ:

Երկու համերգներից զատ նախատեսված է նաեւ այլ համերգային ծրագրերի շարք` «Հայ-շվեյցարական կամերային երաժշտություն», «Վիեննական դասականներ», «Հայաստանի եւ Արցախի շնորհալի երիտասարդներ», եւ «Ալտի շուրջ»:

ՀՀ վաստակավոր արտիստ, փառատոնի գեղարվեստական ղեկավար Արամ Թալալյանի խոսքով` փառատոնի ընթացքում հիմնականում շեշտը դնում են ալտի եւ թավջութակի վրա: «Հպարտ եմ, որ յուրաքանչյուր տարի ունենում ենք երիտասարդների եւ փոքրիկների համերգ: Որովհետեւ ամեն տարի տեսնում ենք զարգացումներ այս երեխաների մոտ, գնալով նրանք աճում են, եւ այդ բեմը նրանց համար իսկապես կարեւոր է դառնում»,-նշեց ԱՐԱՄ ԹԱԼԱՅԱՆԸ եւ մեծ գոհունակությամբ ընդգծեց, որ փառատոնի հինգ տարիների պատմության մեջ առաջին անգամ այս տարի կհամագործակցեն պետական կոլեկտիվի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ:

Նշենք, որ փառատոնի բացումը տեղի կունենա Գաֆեսճյան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում` հունիսի 4-ին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ