Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ ԴԱՍԱԽՈՍԱՊՐՈՖԵՍՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Արխիվ 12-16

ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ԽԱՌՆՎԵԼ ԴԱՍԱԽՈՍԱՊՐՈՖԵՍՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԸ

 

Թվում էր, թե Գորիսում նախընտրական կրքերը պետք է, որ հանդարտված լինեին, քանի որ մինչեւ վերջին շունչը կռվել-պայքարելու ելած թեկնածուները մի ակնթարթում հետ կանգնեցին ընտրապայքարից: Պատճառաբանելով, որ այդպես էր պետք, սակայն, ինչպես գորիսեցիներն են ասում."Եթե գիտեիք, որ Ձեր վազելը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում. միչնչեւ մարագն է, ինչո՞ւ էիք առաջադրում Ձեր թեկնածությունը": Նշենք, որ ինքնաբացարկ հայտնած թեկնածուներից մեկին, սատարում էր մարզպետ Վահե Հակոբյանը, հայտարարելով, որ իրթեկնածուն այսինչն է, քանի որ նա իր ընկերն է: Հաշվի չառնելով, որ ՀՀԿ շրջանային ու մարզային խորհուրդներն արդեն իսկ որոշում էին ընդունել ոչ իր թեկնածուի օգտին: Ինչեւէ, մենք չէինք անդրադառնա այս թեմային, եթե վերոնշյալ իրադարձությունների կենտրոնում չհայտնվեին Գորիսի պետական համալսարանի տնօրեն, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանը եւ ինչպես տեղացիներն են նշում` իր դասախոս-կամակատար ՄհերՔումունցը, իրենց անհեթեթ հայտարարություններով եւ մարդկանց պիտակավորելու մոլեռանդությամբ: Բանն այն է, որ երեկ Ֆեյսբուքյան էջում Քումունցը իրեն իրավունք է վերապահել քննադատել եւ պիտակավորել գորիսեցիների մի մասին: Բայց դրանով կիսագրագետ դասախոսը (-դա փաստում են իր գրառումները.-Ի. Ա.), չի բավարվել, եւ ինչպես ժողովուրդն է ասում, որոշել է թույն մինչեւ վերջ թափել` անտեղի վիրավորելով"Սյունաց երկիր" թերթին եւ նրա խմբագրին: Թե, ինչն է Բանասիրական գիտությունների թեկնածու Մհր Քումունցին այդչափ հունից հանել, պարզեցինք  "Սյունաց երկիր" թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանից, ում հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք հետաքննություն» թերթի վաղվա համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ