Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԼՏՊ-Ն ԻՐ ՏԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

Արխիվ 12-16

ԼՏՊ-Ն ԻՐ ՏԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՄԱՍՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ

ՙԻրավունք՚ թերթը մայիսի 27-ի իր համարում գրել էր, որ ամռանը Երեւանում կրկին տեղի է ունենալու հայ մասոնների հավաք, որին ներկա է լինելու Ֆրանսիայի մասոնների առաջնորդ Գի Արսեզեն: Հավաքը, ամենայն հավանականությամբ, կլինի հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին, երբ մեր երկրում ավանդաբար ՙքաղաքական արձակուրդ՚ է: Այս հավաքը, սակայն, ըստ շրջանառվող խոսակցությունների` ուշագրավ է լինելու նրանով, որ մասնակցելու են որոշ քաղաքական դեմքեր, այդ թվում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Ինչպես գրում է ՙՀՀՇ-ՀԱԿ իրական դեմքը՚ ֆեյսբուքյան էջը` ՙԸստ մեր տեղեկությունների` քանի որ հավաքը տեղի է ունենալու ՙԱրմենիա-Մարիոթ՚ հյուրանոցում, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցի այդ հավաքին` աչքի չընկնելու համար: ԼՏՊ-ն գերադասում է իր ժողովրդից գաղտնի պահել իր մասոն լինելու հանգամանքը: Բացի այդ, լինելով ավելի բարձրաստիճան մասոն` Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն հարիր չի համարում հաճախել նման հավաքների, դրա փոխարեն Ֆրանսիայի մասոնների առաջնորդ Գի Արսեզեն, ըստ մեր տեղեկությունների` ինքն է այցելելու ԼՏՊ-ին վերջինիս տանը, որտեղ էլ կքնարկվեն բոլոր անհրաժեշտ հարցերը՚:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ