Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՉԷ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ

Արխիվ 12-16

ԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՉԷ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ

ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումն անցավ բավականին հետաքրքիր մթնոլորտում, ինչը մինչ օրս հանգիստ չի տալիս Լեւոն Զուրաբյանին: ԶԼՄ-ներով Նիկոլ Փաշինյանի թեկուզ եւ վիճահարույց ելույթի ու հարցադրումների տարածումից, դրանց բուռն քննարկումից հետո Լեւոն Զուրաբյանի մոտ առաջացավ նախանձ` իր ղեկավարած խմբակցության պատգամավորի հանդեպ ցուցաբերված ուշադրության պատճառով: ՙԳործընկերոջից՚ հետ չմնալու մղումով, հաջորդ օրը ԱԺ-ում Լ. Զուրաբյանն իր ելույթով Ն. Փաշինյանին կրկնօրինակելու անհաջող փորձ կատարեց: Անհաջող, որովհետեւ Զուրաբյանը փորձեց կրկնօրինակել ոչ միայն Փաշինյանի ելույթի տեքստի ոճը, այլ նույնիսկ նրա խոսքի տոնայնությունն ու շեշտադրումները: Հավանաբար, Լ. Զուրաբյանը գտնվել էր ռուսական հայտնի հեռուստաշոուի ազդեցության տակ, սակայն չունենալով համապատասխան դերասանական ձիրք, Զուրաբյանը հայտնվեց ծիծաղելի վիճակում, ինչը հատկապես ընդգծում են ՀԱԿ-ի ՙհրաշալի քառյակի՚ գործընկերները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ