Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՔԱՌՅԱԿԸ ՈՏՔԸ ԴՐԵԼ ՄԻ ՙԲԱԲՈՒՋԻ ՄԵՋ՚ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ՈՒԶՈՒՄ

Արխիվ 12-16

ՔԱՌՅԱԿԸ ՈՏՔԸ ԴՐԵԼ ՄԻ ՙԲԱԲՈՒՋԻ ՄԵՋ՚ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ Է ՈՒԶՈՒՄ

Ոչ իշխանական քառյակը, եթե մինչ այս միասնական շուրջօրյա հանրահավաք էր ուզում անել, ապա հիմա այդպես էլ չկայացած հանրահավաքը որոշել է հետաձգել մինչեւ աշուն: Երեկ միմյանց հետ չորս ժամ քննարկումներ իրականացնելուց հետո, քառյակին հյուրընկալող ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշեց. ՙՉորս քաղաքական ուժերով ընդունեցինք 12 կետից բաղկացած հայտարարություն, որոնք` որպես հրատապ առաջնահերթ պահանջներ, ձեւավորվել են եւ պետք է ներկայացվեն իշխանություններին: Հայտարարության տեքստն ամբողջությամբ պատրաստ է, որոշ խմբագրական աշխատանքներ պետք է արվեն եւ առաջիկայում մամլո ասուլիսով ձեզ կտեղեկացնենք հայտարարության տեքստին՚: Ինչպես նաեւ նշեց, որ միասնական հանրահավաք, ի վերջո, կանեն աշնանը: ՙԻրավունքի՚ այն հարցին, թե այս երեք ամիսների արդյունքներից կախված, հնարավո±ր է քառյակն էլի ետ կանգնի հանրահավաք անելու մտքից, Ռ. Հակոբյանը հավելեց. ՙՄենք բոլոր դեպքերի համար նախատեսել ենք հանրահավաք, որովհետեւ հանրահավաքը կլինի` ինչ-որ տեղ հաշվետվություն մեր այս պահանջների, քիչ հավանական եմ համարում, որ որեւէ զարգացումների դեպքում չկայանա հանրահավաքը՚:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ