Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԻՆՉՈՒ ԷՐ ԱԺ-ՈՒՄ ԽՄԵԼ ԱՇՈՏ ԱՐՍԵՆՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԷՐ ԱԺ-ՈՒՄ ԽՄԵԼ ԱՇՈՏ ԱՐՍԵՆՅԱՆԸ

Ասում են, ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր ԱՇՈՏ ԱՐՍԵՆՅԱՆԸ (Քլոսը) ԱԺ-ում խմել էր իր բիզնեսի  դարդից: Հայտնի խայտառակությունից առաջ հայկական  թերթերը գրում էին.
-Քաղաքական եւ բիզնես շրջանակներում խոսվում է, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան Արմեն Սարգսյանը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող ՙՋերմուկ գրուպ՚ ընկերության 50 տոկոսը:
Երբ Արսենյանին հարցրեցինք` ճի±շտ են այս տեղեկությունները, նա պատասխանեց. ՙՉկա նման բան՚:
Այդուհանդերձ, նույն շրջանակները, ի դեպ` նաեւ ՙՋերմուկ գրուպի՚ աշխատակիցները, նշում են, թե Արսենյանին նեղում են բիզնեսում, եւ նա անգամ իր ընտանիքին է Հայաստանից Գերմանիա տեղափոխել Բադեն-Բադենում գտնվող առանձնատուն: Սույն տեղեկությունը եւս ՀՀԿ-ական պատգամավորը երեկ հերքեց:
Մոտ մեկ տարի առաջ մամուլում գրվել էր, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ձեռք էր բերել նաեւ ՙՊեպսի-կոլա՚ ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ եւ Հարավային Կովկասում ՙՊեպսի-կոլայի՚ կառավարման իրավունքը: Իսկ ՙՊեպսի-կոլայի՚ վաճառքը ՀՀ-ում կենտրոնացած էր Արսենյանի ձեռքում: Երբ նրան հարցրեցինք` ճի±շտ են սույն տեղեկությունները, նա պատասխանեց. ՙՊեպսիի հետ ես կապ չունեմ՚: Հիշեցմանը` բայց նախկինում Դուք էիք Հայաստանում իրականացնում դրա վաճառքը` Արսենյանը պատասխանեց. ՙԻմ տղան է, հիմա էլ կա՚: Սակայն Արմեն Սարգսյանը վերցրել է դրա մի մասը, այդպե±ս է` հարցին, պատգամավորը պատասխանեց. ՙՈչ, ամբողջությամբ մերն է՚:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ