Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԱԾ Է ԵՂԵԼ ԴԵՌ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ 1-2 ԺԱՄ ԱՌԱՋ՚

Արխիվ 12-16

ՙԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԱԾ Է ԵՂԵԼ ԴԵՌ ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ 1-2 ԺԱՄ ԱՌԱՋ՚

Գյումրու ծննդատանը հունիսի 1-ին վիճաբանություն է եղել աշխատակիցների եւ ծննդկան 22-ամյա Նարինե Ղուկասյանի հարազատների միջեւ, որի երեխան մահացած էր ծնվել: Ծննդատան տնօրեն ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում անդրադառնալով վիճաբանության մանրամասներին` նշեց.
- Նարինե Ղուկասյանի սկեսրայրը եւ ամուսինը, առանց իմանալու, թե ինչն է եղել երեխայի մահվան պատճառը, սկսել են հայհոյել ծննդատան աշխատակիցներին, եւ եթե ես այնտեղ չլինեի, կծեծեին ծնունդն ընդունող բժշկուհուն:  Նարինեն մեզ մոտ ընդունվել է բարձր ջերմությամբ, ինչը ընդունել են նրա սկեսրայրն ու ամուսինը: Ծննդաբերելիս նրա մոտ նկատվել է պտղաջրերի պղտորություն` թարախային բշտիկներով, ինչը ինֆեկցիայի հետեւանք է, եւ երեխան ծնվել է մահացած, ինչը սովորաբար լինում է նման դեպքերում: Նա մահացած է եղել դեռ ծննդաբերությունից 1-2 ժամ առաջ: Ծննդաբերելու պահին պտղաջրերն արդեն կեղտոտված էին, ինչպես նաեւ պորտալարը երեխայի վզին էր փաթաթված:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ