Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԵՂԲՈՐ ՏՂԱՆ ՉԷ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ

Արխիվ 12-16

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է,
ՈՐ ԵՂԲՈՐ ՏՂԱՆ ՉԷ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՂԸ


Ինչպես հայտնի է Երեւանում հունիսի 1-ի գիշերը դանակահարվել է 22-ամյա երիտասարդ, ում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: Վերջինս Երեւանի փոխոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԻ եղբոր տղան է:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում) հատկանիշներով: Հավելենք, որ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մամուլում իրարամերժ պատասխաններ է տվել, մի տեղ նշելով, որ իր եղբոր որդին կապ չունի այդ դեպքի հետ, մեկ այլ տեղ էլ, նշում է, որ վեճի մասնակից եղել է, բայց` ոչ դանակահարող: Թե, ի վերջո, վերը նշվածներից որն է իրականությանը համապատասխանում, փորձեցինք պարզել անձամբ պարոն Օսիպյանից, ով նշեց.
- Իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, որ եղբորս որդին մարմնական վնասվածքներ է հասցրել այդ տղային: Ամեն դեպքում, քննությամբ թող պարզվի: Մեղավորն անպայման կպատժվի, օրենքի առաջ բոլորն էլ հավասար են` ով էլ, որ լինի:
- Այսինքնª Ձեր եղբոր որդին կռվին մասնակցել է, բայց դանակահարողը ինքը չի եղել: Դա է Ձեր կարծիքը:
- Եկեք չշտապենք, չխանգարենք քննությանը: Բայց ես համոզված եմ, որ ինքը մարմնական վնասվածք չի հասցրել:
- Ուզում եք ասել, եթե ամեն դեպքում պարզվի, որ Ձեր եղբոր որդին է դանակահարողը, պատասխանատվություն կկրի:
- Համոզված եմ, որ ինքը չի մարմնական վնասվածք հասցնողը, բայց, նորից եմ կրկնում, բոլորը օրենքի առաջ հավասար են, բոլորը պետք է պատասխան տան օրենքով:
Հավելենք, որ Էրեբունի ԲԿ-ից հայտնում են, որ իրենց մոտ տեղափոխված Վանուշ Ալեքսանյանի վիճակը գնահատվում է ծանր:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ