Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙԵՍ ՈՒ ԻՄ ՍԵՐՆԴԻ ՄԻ ՔԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ՚

Արխիվ 12-16

ՙԵՍ ՈՒ ԻՄ ՍԵՐՆԴԻ ՄԻ ՔԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՌԵՍՏՈՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆՔ՚


Երգիչ, երգահան ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ իր սերնդակից շատ ընկերների նման ասպարեզը թողեց սկսնակներին ու գերադասեց ստվերում աշխատել: Չնայած ՙԻրավունքի՚ հետ զրույցում Տիգրանը հերքեց իր` ստվերում լինելու փաստը, բայցեւայնպես հաստատեց այն` ասելով, որ միայնակ անզոր է պայքարել խորովածաքյաբաբային երաժշտության դեմ:
-Ինձ թվում է, այսօր ամեն ինչ իմաստը կորցրել է, ամեն ինչ վերածվել է հարսանիք, կնունք-ծնունդի, ավելին` ռեստորանային ինչ-որ իրավիճակի: Ես ու իմ սերնդի մի քանի ներկայացուցիչներ ռեստորանի համար չենք, դրա համար էլ այսպես ստացվեց: Համենայնդեպս, ձայնային ռեժիսուրան ինձ միշտ դուր է եկել, աշխատել եմ, հիմա ավելի շատ իմ ժամանակը տրամադրում եմ այս ոլորտին, քան` երգելուն:
- Ինչ անել, որ ասպարեզը ՙքյաբաբային՚ որակից դուրս գա:
- Միեւնույն է, վերածվելու է: Չեմ կարծում, որ հնարավոր է վերադաստիարակել գենը, պիտի սերունդներ փոխվեն, որ ինչ-որ բան փոխվի:
- Իսկ ինչը բերեց սրան:
- Հեռուստատեսությունների, ռադիոների շատ մեծ սխալը: Պարզապես, թույլ տվեցին, որ այսօր այդ երաժշտությունը լինի առաջին պլանում: Հիշում եմ` Հանրային հեռուստատեսությունը 15-20 տարի առաջ, այդ ժամանակ մեկը փորձ կատարեր ու խնդրեր, որ իր տեսահոլովակը եթեր տան, եւ երգն էլ լիներ ոչ եթերային` կզննեին երգը, արդյո±ք այն կարելի է եթեր տալ, թե` ոչ... Այսօր տեսահոլովակ նկարահանելը դարձել է խաղ ու պար, ցանկացած մարդ կարող է տեսահոլովակ ունենալ ու նույն Հանրայինով եթեր տալ: Իսկ ռադիոները` վատ երաժշտություն դնելու համար պատրաստ են: Ինչքան կորած, ՙկասետների՚ վրա գրված ձայնագրություններ կան, որ սովորաբար միայն տաքսիներում էր հնչում, հիմա եթերում է, եւ դա նորմալ է համարվում: Այդ խնդիրը մինչեւ պետական մակարդակի վրա չդրվի` չի լուծվի: Ազգը մշակույթով է ներկայանում, մենք այդ դեմքն ունե±նք, այն, ինչ որ եթերներում է դա± է մեր դեմքը: Ինձ թվում է, սա արդեն անվտանգության խնդիր է: Դրա համար եմ ասում, մենակ պայքարել չեմ կարող, ես շատ վաղուց ՙռեվալյուցաներ՚ չեմ, ավելի ուրիշ խնդիրներ կան:
- Այսինքն` այսօր այդ գեղխորհուրդ ասվա±ծն է պակասում:
- Կոմունիզմի օրոք գոյություն ուներ ՙՀայհամերգ՚, որը երբեք թույլ չէր տա, որ եթերում հնչեր ռաբիս: Իսկ հիմա այնքան է ամեն ինչ խառնվել իրար, որ էստրադային երգիչը ռաբիս է երգում, ռաբիս երաժիշտը` էստրադա, ու բնականաբար ստացվում են ՙախմախ՚ բաներ: Մի խոսքով, սխալ հարմոնիաներ, վատ գործիքավորումներ, տեսահոլովակների մասին լռում եմ... Ժամանակին ինչ-որ երգեր էին ծնվում, դրանք երգում էի ես, Հայկոն, Արսեն Գրիգորյանը, Արսեն Սաֆարյանը... Երգեր, որոնք ինչ-որ արժեք ունեին, եւ տեքստերը գրված չէին ու չէին երգվում սխալ շեշտադրությամբ: Ինչ-որ անհասկանալի լեզու է դարձել, դրա համար եմ ասում` անվտանգության հարց է, այսպես աղավաղել լեզուն, ինչ է թե այդ ՙերաժշտությունը՚ գրված է այդպես. իբրեւ մի նոտա այս կողմ, կամ այն կողմ` երգը կփչանա: Այն ժամանակ ընդհանուր տրամադրություն կար, միմյանց ասում էինք` այս ինչ երգը լսեցի±ր, արի նոր երգս ցույց տամ, ու նստում նվագում էինք: Կամ էլ` քննարկում երգի բառերը, այս երգի բառերը թող Ավետը գրի, քանի որ իր մոտ լավ կստացվի, որովհետեւ նա այդ թեման լավ գիտի: Կամ Վարդան Զադոյանը, որովհետեւ նա շատ լավ գիտի իմ հոգեվիճակը ու շատ լավ հասկանում է ինձ` որպես ընկեր... Ու արվում էր այն, ինչ պիտի արվեր: Նպատակ կար, որ լիներ լավ արտադրանք: Լավ երգը լավ երաժշտություն է` լավ գործիքավորում: Իսկ այսօրվա երաժշտությունը ցավոք շատ ծիծաղելի է, որտեղ ժանր գոյություն չունի: Եթերը փչացրել են, այդ եթեր տվողն էլ երեւի չի հասկանում, թե ինչ է եթեր տալիս, այսպես ամեն ինչ խառնվել է իրար: Ժողովուրդն էլ նայում է ու ասում. ՙԴե, եթե սա եթերով ցույց են տալիս, ուրեմն` դա նորմալ բան է՚: Ոչ,  նորմալ չէ, եթերը` հեռուստատեսությունը, ռադիոն դաստիարակման մի ձեւ է, բայց ի±նչ է տալիս եթերը: Այսօր մատների վրա հաշված ռադիոներ կան, որ իրոք լավ երաժշտություն են տալիս: Իսկ կնունք-ծնունդային երաժշտությանը ես դեմ չեմ, դա կա ու կլինի, բայց ամեն ինչ պիտի իր տեղում լինի: Ի դեպ, այնպես չէ, որ ձեռքերս ծալել ու նստել եմ ստուդիայում ու մոռացել, որ երգիչ եմ: Կա ձայնասկավառակ, որն արդեն պատրաստ է, ու շուտով կլինի շնորհանդեսը:
- Իսկ տեսահոլովակ:
- Տեսահոլովակ նկարահանելն այսօր այդքան մատչելի բան չէ: Ժամանակին նկարահանեցի 4-5 տեսահոլովակ, այն ժամանակ այդքան թանկ չէր, ու այդ գումարը կար: Իսկ հիմա տեսահոլովակ նկարահանելը 5000 դոլարից է սկսվում, որ մտածում ես` դե լավ, հիմա նկարե±մ: Ավելի լավ է` այդ գումարն իմ երեխաների ու նրանց ուսման վրա ծախսեմ: Շատ կենցաղային բան ասացի, բայց դա փաստ է: Այս ձայնասկավառակը պատրաստ է ու շուտով կլսեք: Ուզում էի` այն համերգային ծրագրի հետ միասին ներկայացնել հանրությանը, բայց այսօր համերգի համար մեծ գումարներ են անհրաժեշտ: Արսեն Սաֆարյանը վերջերս համերգ ունեցավ, միասին հաշվեցինք, թե ինչ է ծախսվում, ու ինչ է տալիս այն, եկանք այն եզրակացության` ձեռնտու չէ:
- Փաստորեն, դա է պատճառը, որ համերգներ շատ քիչ են լինում, թե այդ ՙքյաբաբային՚ երաժշտությունն է բերել դրան, որ շոու-բիզնեսում միանման երգեր, դեմքեր տեսահոլովակներ են...
- Ճիշտն ասած, արդեն չգիտեմ ինչն է պատճառը, բայց ինձ թվում է, որ ընդհանուր վիճակն էլ ՙքաղցր՚ չէ:
- Ստեղծագործական կյանքում ի±նչ է կատարվում, դադարե±լ եք ստեղծագործել:
- Երբ առավոտյան հեծանիվ եմ քշում, ինչ-որ մեղեդիներ են գալիս. միանգամից ձայնագրում եմ  հեռախոսիս մեջ, հետո դրանք բնականաբար ինչ-որ մի բան կդառնան:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ