Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է (+Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է (+Տեսանյութ)


Այսօր՝ հունիսի 3-ին, հանրապետությունում մեկնարկեցին միասնական քննությունները:Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ ԱՐԱ ԻՍՊԻՐՅԱՆԸ:

Ա. Իսպիրյանի փոխանցմամբ` հունիսի 3-ի միասնական քննություններին մասնակցում էր մոտ 2000 դիմորդ:

«Այս տարի ընդունելության քննությունների ընթացակարգի հետ կապված որեւէ էական փոփոխություններ մենք չունենք: Սակայն ունենք փոփոխություններ որոշ առարկաների շուրջ` թեստերի կառուցվածքում»,- ասաց Ա. Իսպիրյանը:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետը նաեւ տեղեկացրեց, որ միասնական քննությունների առաջին փուլի համար հայտագրվել են 12.500 դիմորդ:

Նշենք, որ դիմում հայտերի ընդունման երկրորդ փուլը կմեկնարկի հունիսի 25-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 2-ը: Երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից զորացրվածները, քոլեջի շրջանավարտները, ինչպես նաեւ արտասահմանյան ուսումնական հաստատություններն ավարտող մեր հայրենակիցները:

 


 

Նյութը, տեսանյութը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

 

Հ.Գ.- Նշենք, որ հունիսի 3-ին դիմորդները միասնական քննություն հանձնենցին`«Կենսաբանություն», «Աշխարհագրություն»,«Ընդհանուր պատմություն» առարկաներից: Իսկ թե ինչ փոփոխություններ կան քննական առարկաների հետ կապված, ապա այդ մասին Ա. Իսպիրյանի պարզաբանումները կներկայացնենք «Իրավունք-Հետաքննության» վաղվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ