Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ

 

ՀՀ կառավարության կողմից 2013 թվականի վերջին ընդունված որոշման համաձայն` սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ ՍԱՐՈ ԾԱՏՈՒՐՅԱՆԸ` ներկայացնելով սոցիալական փաթեթի շահառուների պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման նորությունները:

ՊԱԳ-ի տնօրենը հայտնեց, որ 2014-ն անցումային տարի է սոցիալական փաթեթի համար:  «Ի տարբերություն մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով նախկինում ծրագրի իրականացման, առողջապահության նախարարությունը ծրագրի շրջանակներում պայմանագրեր է կնքել պետ. պատվեր իրականացնող շուրջ 100 հիվանդանոցի հետ, ինչը զգալիորեն ընդլայնում է սոցփաթեթի շահառուների ընտրության հնարավորությունը»,- ընդգծեց բանախոսը:

Ի դեպ, սոցփաթեթի տրամադրման, ցուցաբերված ծառայությունների որակի վերահսկողության նպատակով առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունում ստեղծվել է նոր բաժին՝ բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման համար:

Ս. Ծատուրյանի փոխանցմամբ՝ սոցիալական փաթեթի շահառուներին կտրամադրվեն հավաստագրեր.գործընթացը կտևի մոտ 1-2 ամիս: Իսկ մինչ հավաստագրերի տպագրությունն ու լիարժեք բաշխումը շահառուն անհրաժեշտության դեպքում կարող է դիմել բժշկական կազմակերպություն` ներկայացնելով աշխատավայրից տեղեկանք սոցիալական փաթեթի շահառու լինելու վերաբերյալ:

 

Նյութը, լուսանկարը՝ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ