Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ

Արխիվ 12-16

ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵԼ Է ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ

 

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԿԱՐԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆՆ ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նշենք, որ ՀՀ-ի Մաքսային միության անդամակցության գործում Կ. Մինասյանը համակարգում էր հայաստանյան բանակցային խմբի աշխատանքները: «Իրավունքի» հետ իր հարցազրույցներից մեկի ժամանակ, տիկին Մինասյանը` խոսելով կարիերայի մասին նշել էր. «Չէի երազում այսպիսի կարիերայի մասին, բայց ես Մոսկվայի Ս. Օրջոնիկիձեի անվան կառավարման ինստիտուտում սովորելով` միշտ համոզված էի, թե կառավարումն այն ոլորտն է, որն ինձ համար հետաքրքիր է, քանի որ ենթադրում է որոշումների փնտրտուք, նաեւ պատասխանատվություն: Ընդհանրապես, կառավարումն ու պատասխանատվությունն ինձ համար միշտ եղել են հիմնական ուղենիշեր: Իսկ ինչ վերաբերում է նպատակներին, որոնք ես ունեի ուսանողական տարիներին, իհարկե, ենթադրում էի, որ պետք է աշխատեմ եւ պատկերացնում էի, որ աշխատանքս կարեւոր դեր պետք է խաղա իմ կյանքում: Այդ թվում մտածում էի նաեւ  կարիերա ստեղծելու մասին, որն, ըստ իս, ցանկացած անձի ինքնահաստատման համար կարեւոր  հարց է, որովհետեւ բացի այն, որ պետք է լինես քո հասարակության անդամ, ընտանիքի անդամ, պետք է նաեւ ինչ-որ բան ստեղծես քո կյանքում եւ կարողանաս ստեղծածովդ հպարտանալ: Այդ ժամանակ է կյանքդն իմաստավորվում»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ