Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

Արխիվ 12-16

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

 

Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հերքել է այն պնդումները, թե տարաձայնություններ ունի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հետ. «Սահմանադրությունը փոխվել է, վարչապետի գործառույթներն այլ են, իսկ նախագահինը՝ այլ: Որևէ անսովոր բան չկա նրանում, որ նախագահը կամ վարչապետը հաճախ չեն հայտնվում միասին: Նորմալ է նաև այն, որ նախագահն այլևս կառավարության հետ չունի այնպիսի ակտիվ շփում, ինչպես որ նախկինում էր»: Սրանից առաջ վրացական ԶԼՄ-ները հայտնել էին, որ տարաձայնություններ են ծագել Գարիբաշվիլու ու Մարգվելաշվիլու միջև՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վրա սեփական ստորագրությունը դնելու հետ: Գարիբաշվիլին պարզաբանել է, որ խնդիրն ի հայտ է եկել իրենց միջև շփման բացակայության պատճառով, քանի որ հարցը չի քննարկվել նախապես, իսկ երբ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման իրավունքը պատկանում է իրեն, Գարիբաշվիլին չի գտնվել երկրում և չի կարողացել ժամանակին նրան հետ համաձայնեցնել այդ հարցը: Այժմ այդ հարցը լուծված է, և համաձայնագիրը ստորագրելու է Գարիբաշվիլին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ