Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՐԱՖՖՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՐԵՎՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Արխիվ 12-16

ՐԱՖՖՈՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԲԱՐԵՎՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Երկարատեւ լռությունից հետո կրկին իր մասին կհիշեցնի ՙԺառանգություն՚ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Այո, վերջինս կրկին ամառային արձակուրդները կանցկացնի Հայաստանում: Թե արդյոք վերադառնալով հայրենիք` նա հստակ դրքորոշմամբ հանդես կգա թե° արտաքին, թե° ներքին վերջին քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, անգամ ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը չգիտի: Նրանից հաջողվեց պարզել միայն այն, որ Րաֆֆին հաստատ գալու է: Ինչեւէ, պարոն Հովհաննիսյանի համար հայրենիքը դարձել է Դուբայ, որտեղ կարելի է գալ, վայելել արեւը, մարդկանց հույսեր տալ ու կրկին ամիսներով քուն մտնել ամերիկյան ափերում:  
Մի խոսքով, սպասենք իրադարձությունների զարգացմանը, բայց, հավատացած եղեք, ամռան տապին, միգուցե դրսում անվճար պաղպաղակներ չբաժանեն, բայց անվճար բարեւներ Ր. Հովհաննիսյանի կողմից անպայման կլինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ