Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀԻՆ ՄԵՌԵԼԸ ՓՈՐՓՐԵԼՈՒ ԱՌԻԹՆ ՈՒ ՊԱՏՃԱՌԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՀԻՆ ՄԵՌԵԼԸ ՓՈՐՓՐԵԼՈՒ ԱՌԻԹՆ ՈՒ ՊԱՏՃԱՌԸ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՚

ՙԵս հպարտ չեմ, որ հայ եմ՚: Այս խոսքերն իր ֆեյսբուքյան էջին էր ձոնել ՙԺառանգություն՚ կուսակցության մամուլի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը, այնուհետ փիլոյաբանել, թե ինչ է նա հասկանում այդ խոսքերից, չնայած ՙԺառանգության՚ ներկայացուցչի պարագայում այլ մեկնաբանություններ սպասելի էլ չէր: Թե արդյոք նրա կուսակիցները կիսում են այս տեսակետը` հարցով դիմեցինք ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ, ով քաջատեղյակ էր գրածից.
-Եթե դուք կարդաք իր էջի ամբողջ գրվածքը, լրիվ պարզ կլինի, թե ինչի մասին է խոսքը: Ես կարդացել եմ ամբողջը, եւ ինքը բոլորովին այլ բան նկատի ունի: Եթե դուք ուզում եք ինչ-որ բան գրել, լավ եք անում, բայց…
- Կարելի Է ասել, որ դա արտացոլում է ՙԺառանգության՚ պաշտոնական տեսակետը:
- Ոչ  իհարկե, դա անձնական էջ է: Եթե պաշտոնական լիներ` մենք բան կանեինք: Ինքը լրիվ այլ բանի մասին է խոսում:
- Դուք նշեցիք, որ ընթերցել եք եւ համամիտ եք նրա գրածների հետ:
- Իհարկե: Նա որեւէ ազգային նվաստացնող բան չի ասում, այլ ինքնաքննադատական, շատ նորմալ խոսքեր են: Այնտեղ հայերին վիրավորող բան չկա, նա ասում է ընդամենը, որ ծագումնաբանությունը չէ էական, այլ` գործերը:
- Իսկ ինչպես եք վերաբերվում Ստյոպա Սաֆարյանի անձնական էջում երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների հետ կապված անձնական վիրավորանքներին:
- Ես այդ մասին արդեն խոսել եմ եւ գտնում եմ, որ ցանկացած մարդ իրավունք ունի անձնական կարծիք ունենալու, բայց այդ կարծիքը` անկախ ամեն ինչից, պետք է լինի էթիկայի շրջանակներում եւ վիրավորանքներ չպարունակի:
- Նշանակում է, որ տվյալ դեպքում այդքան էլ չեք կիսում Ս. Սաֆարյանի անձնական կարծիքը:
- Ես նկատի ունեմ բոլորին, այդ թվում` նաեւ ինձ, իսկ տվյալ դեպքում հին մեռելը փորփրելու որեւէ առիթ ու պատճառ չեմ տեսնում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ