Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՓՆՏՐՈՒՄ ԵՎ ԳՏՆՈՒՄ ԵՆ

Արխիվ 12-16

ՓՆՏՐՈՒՄ ԵՎ ԳՏՆՈՒՄ ԵՆ

Ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Սպիտակի բաժնի ծառայողները Լուսաղբյուր գյուղից բերման էին ենթարկել 1978 թ. ծնված Սամվելին: Այս անձը ապրիլի 29-ից ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Բագրատաշենի աչալուրջ իրավապահները մաքսատան հարակից տարածքում հայտնաբերել էին 1978 թ. ծնված Տիգրանին, որը 2010 թ. հունիսի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր` փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Իսկ 35-ամյա ՙմատնիչ՚ Եղիսաբեթին հաջողվել էր խուսափել օրենքից ու հավանական պատժից ընդամենը մեկ շաբաթ: Նրան բռնել էին Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող սրճարանում: Նա մայիսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Սուտ մատնություն):


ՕՐԸ ՄԵՋ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Երեկ Տավուշի մարզի Բերդավան գյուղում երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած անձը 33-ամյա Նազելի Աթոյանն էր, ով գրեթե ամեն օր նման ձեւով փորձում է իր վրա ուշադրություն գրավել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:
- Հավատացեք, դա մեզ` գյուղացիներիս համար սովորական բան է դարձել: Նա եթե ոչ ամեն օր, ապա հաստատ օրը մեջ նման մի օյին խաղում է գլխներիս: Բայց երբեք իրեն չի վնասի, դա հաստատ: Նազելին արդեն հոգնեցրել է բոլորին, բառիս բուն իմաստով ձեռ  առնում ամենքին ու դրանից հրճվում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ