Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«ՀԵՌԱԽՈՍՈՎ ԴԻՄՈՐԴԸ ԿՀԵՌԱՑՎԻ ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ»

Արխիվ 12-16

«ՀԵՌԱԽՈՍՈՎ ԴԻՄՈՐԴԸ ԿՀԵՌԱՑՎԻ ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ»


Հունիսի 3-ին հանրապետությունում մեկնարկեցին միասնական քննությունները: Դիմորդները միասնական քննություն հանձնեցին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ ԱՐԱ ԻՍՊԻՐՅԱՆԸ` հավելելով, որ հունիսի 3-ի միասնական քննություններին մասնակցում էր մոտ 2000 դիմորդ:

-Պարոն Իսպիրյան, ի՞նչ փոփոխություններ են այս տարի գրանցվել ընդունելության քննությունների ընթացակարգում:
- Այս տարի ընդունելության քննությունների ընթացակարգի հետ կապված որեւէ էական փոփոխություններ մենք չունենք:

Սակայն ունենք փոփոխություններ որոշ առարկաների շուրջ` թեստերի կառուցվածքում: Նման փոփոխություններ նախորդ տարի եւս ունեցել ենք` «Հայոց լեզու», «Պատմություն», «Մաթեմատիկա» առարկաների թեստերում: Այս տարի փոփոխություններ կան բնագիտական առարկաների թեստերում. ավելացել են կարճ պատասխաններով առաջադրանքները, ինչպես նաեւ ՙպնդումների փունջ՚ առաջադրանքները:

- Իսկ դիմորդների հայտագրման գործընթացում ի՞նչ նորություններ կան:
- Օրինակ` այս տարի Հայաստանի պետական ազգային ագրարային համալսարանում ունենք մեծ աստղանիշով հասկացություն, որը դիմորդին հնարավորություն է ընձեռում դպրոցի ատեստատի գնահատականներով ընդունվել ագրարային համալսարան` 23 մասնագիտություններում (մասնագիտության կողքին պետք է նշված լինի մեծ աստղանիշ նշանը), եթե թափուր տեղ է մնում` միասնական քննություններից հետո: Մինչ այդ, նախորդ տարի դիմորդը պետք է պարտադիր մեկ միասնական քննություն հանձնած լիներ:

- Այս պահի դրությամբ քանի՞ դիմորդ է հայտագրվել միասնական քննությունների առաջին փուլին:

- Միասնական քննությունների առաջին փուլին հայտագրվել է 12.500 դիմորդ:  Հունիսի 3-ին դիմորդները միասնական քննություն հանձնեցին` «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից:

- Այս  տարի հաճախ են ասում, որ դիմորդների թիվը նվազել է:
- Դիմորդների թիվը այս տարի համեմատած նախորդ տարվան` (առաջին` հիմնական փուլ) նվազել է մոտ 1000 դիմորդով: Սակայն միայն երկրորդ փուլի արդյունքները իմանալուց հետո կարող ենք խոսել դիմորդների ընդհանուր քանակի մասին, ասել` նվազե±լ է, թե աճել: Շատ դիմորդներ բարձրագույն հաստատություններ են դիմում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտելուց հետո: Իսկ միջին մասնագիտական հաստատություններ ավարտած շրջանավարտները հայտագրվում են երկրորդ փուլում:

- Ե՞րբ կմեկնարկի հայտագրման երկրորդ փուլը:

- Հունիսի 25-ին եւ կտեւի մինչեւ հուլիսի 2-ը:

- Քննությունների անցկացման կարգի մասին ի՞նչ կասեք:
- Այս տարի մի փոքր ավելի խիստ կլինենք այն դիմորդների նկատմամբ, ովքեր քննասենյակ կտանեն հեռախոս, կապի այլ միջոցներ:  Հայտնաբերելու դեպքում դիմորդն անմիջապես կհեռացվի քննասենյակից: Մինչ այդ նախորդ տարի, եթե հեռախոս էր հայտնաբերվում դիմորդի մոտ, բայց նա դրանից չէր օգտվել` բավարարվում էինք զգուշացումով:

- Այս տարվա շտեմարանների մասին ի՞նչ կպատմեք:

- Արդեն ասացի, որ կառուցվածքային փոփոխություններ որոշ առարկաներում եղել են: 2013 թվականի սեպտեմբերից ուղեցույցներում մենք նշել էինք այդ մասին: Ուղեցույցները բաժանվել են դպրոցներում: Դիմորդները տեղյակ են, որ ՙՕտար լեզու՚ առարկայում հարցադրման փոփոխություններ են տեղի ունեցել: Եթե նախորդ տարիներին դիմորդը «Օտար լեզու» առարկան հանձնելիս ընտրովի պատասխաններից, ասենք` չորսից մեկն էր ընտրում, ապա այս տարի որոշ առաջադրանքներ կարճ պատասխանով են: Օրինակ` քանի ենթակա կա այս նախադասության մեջ: Դիմորդը պետք է հաշվի եւ գրի թիվը: Այս պարագայում քչանում է պատահական տարբերակով ճիշտ պատասխանի ընտրության հնարավորությունը:  Այսպես հստակ կարող ենք տարբերակել  լավագույնին:

- Իսկ տեխնիկական հնարավորությունները ներո՞ւմ են նման առաջադրանքներ ստուգելու համար:

- Տեխնիկական հնարավորությունները մեզ մոտ բավական զարգացած են, եւ մենք կարողանում ենք բոլոր այդ տեսակի առաջադրանքներն ստուգել: Դիմորդը թիվ է գրում, այլ ոչ թե տառ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ