Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՙՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՄԻԱՆԱԼՈՒ Է ԵՏՄ-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ՚

Արխիվ 12-16

ՙՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՄԻԱՆԱԼՈՒ Է
ԵՏՄ-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ՚


Եվրասիական տնտեսական միության բարձրագույն գործադիր մարմնիª Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության հարցերով նախարար ՏԱՏՅԱՆԱ ՎԱԼՈՎԱՅԱՆ եւս երեկ պաշտոնապես ֆիքսեց, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին Հայաստանի  միանալու գործընթացը մինչեւ հուլիսի 1-ը կավարտվի: Ընդ որում, թերեւս հատուկ նրանց համար, ովքեր մասնավորապես Հայաստանում փորձում են քարոզել, թե այդ ժամկետում ընդամենը Հայաստանի անդամակցության պայմանագիրն է պատրաստ լինելու, տիկին Վալովայան հատուկ ընդգծեց, որ. ՙՀայաստանն անմիջապես միանալու է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրին՚:
Այնպես որ, հայաստանյան արեւմտամետների այն բոլոր ՙմտավախությունները՚, թե ռուսներն ամենեւին էլ չեն շտապում Եվրասիական միությանը մեր երկրի անդամակցության հարցում, նաեւ այս հայտարարությամբ է մեղմ ասած` հերքվում: Բայց նաեւ հասկանալի է. տիկին Վալովայան ամենեւին էլ եվրաչինովնիկ չէ, որ նրա հայտարարությունները հայաստանյան արեւմտամետները հավաստի համարեն:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ