Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԻ ԿՏԱՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Ե. ՔՈՉԱՐԻ ՙԱՐԵՎԵԼՈՒՀԻՆԵՐԸ՚

Արխիվ 12-16

ՄԻ ԿՏԱՎԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ. Ե. ՔՈՉԱՐԻ ՙԱՐԵՎԵԼՈՒՀԻՆԵՐԸ՚

Կնոջ մասին խոսել, խոսում ու շարունակում են խոսել ամենքն ու ամենուր, իսկ երբ կնոջը վերաբերող թեմաներն իրենց արտահայտումը ստանում են արվեստում, արդյունքն առավել խորհրդավոր ու առեղծվածային է դառնում:
Դեռեւս 19-րդ դարի սկզբին Եվրոպայում բացահայտվեցին Արեւելքի նոր գաղտնիքները եւ առեղծվածները, որոնցից ամենագայթակղիչը հարեմն էր` դրախտի մասին երազի մարմնացումն աշխարհի վրա: Եվրոպացի արվեսագետներն իդեալականացնում էին այդ անծանոթ եւ շատ առումներով փակ աշխարհը: Երվանդ Քոչարը նույնպես անդրադարձել է այս թեմային: Արեւելյան կնոջ հմայքով հրապուրված` արվեստագետը ստեղծել է կանանց կերպարների սքանչելի շարք, որոնցից եւ ոչ մեկի բնօրինակն այսօր Հայաստանում չէ: ՙՑավոք, իրագործելի չէ Քոչարի կտավների բնօրինակը մեր թանգարանի պատերի ներսում այցելուներին ներկայացնելը: Նույնիսկ ժամանակավոր ցուցադրությամբ այս կամ այն կտավը մեզ մոտ հասցնելու համար ահռելի գումարներ են պահանջվում, հատկապես այն կտավների համար, որոնք այսօր ներկայացվում են արտասահմանյան մասնավոր հավաքածուներում՚,- մտահոգված է Ե. Քոչարի թանգարանի տնօրեն ԼԱԼԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ-ՔՈՉԱՐԸ:
Նշենք, որ Քոչարի ՙԱրեւելուհիներ՚ կտավի բնօրինակն այսօր գտնվում է Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի ՙՄոդեռն հարճեր՚ սրահում: 2013 թվականի հոկտեմբերի 22-ից Քոչարն իր այս կտավով 78 տարվա ընդմիջումից հետո կրկին ընկերների կողքին է` Մատիս, Պիկասո, Ման Ռեյ եւ շատ ուրիշ արվեստագետներ: Հայաստանում այդ կտավի, ցավոք, կրկնօրինակն է:
ՙՔոչարն իր ՙԱրեւելուհիներով՚ հակադրվում է եվրոպացի արվեստագետների ստեղծագործություններում տարածված հարեմի կնոջ կերպարին, ով պատկերված է երբեմն հիմարավուն, քիչ թախծոտ, ինքնագոհ կամ չափազանց քաղցրավուն քնքշությամբ… Քոչարը ֆոնային տարբեր երանգավորմամբ պայմանական սահմանագծով նկարը բաժանում է երկու մասերի` իրական եւ անիրական աշխարհների: Նկարի ձախ կողմում` կապտավուն ֆոն ունեցող իրական աշխարհի հատվածում, պատկերված է փափկասուն ձեռքով, անհույզ հայացքով չքնաղ կնոջ պառկած ֆիգուր: Անիրական աշխարհին համապատասխանող աջ հատվածում կնոջ հոգեվիճակի պատկերն է, որը խորունկ ողբերգական հայացքով մի ձեռքով պահել է գլուխը` թիկն տալով մյուսին՚,- մեկնաբանում է կտավը` ֆիզիկոս, գիտական գործունեության կազմակերպման վարչության գիտական փորձաքննության բաժի պետ ԱԼԵՔՍԱՆ ՇԱՀԽԱԹՈՒՆԻՆ:
Նշենք նաեւ, որ այս նկարով Քոչարը կրկին անդրադառնում է մարդկային հոգու եւ մարմնի ներդաշնակության հավերժական պայքարի թեմային:

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ