Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ՄԻՆՉ ՓՆՈՎՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ, «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ՄԵՐ ՏՈՒՆԸ ՔԱՆԴՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՄԻՆՉ ՓՆՈՎՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ,
«ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ ՄԵՐ ՏՈՒՆԸ ՔԱՆԴՈՒՄ Է


Գոմիկներ, լեսբիներ, սեքս, համատարած լկտիություն… ոչ, ոչ, այս անգամ ոչ թե Եվրոպայում, այլ հենց մեր կողքին` հայրենի «Մոսկվա» կինոթատրոնում: Պարզվում է, որ կինոթատրոնը օրը ցերեկով` ժամը 15:30-ին, ցուցադրում է «Հարեւանները պատերազմի շեմին» ֆիլմը, որը մեղմ ասած, գոնե պետք է 18+ ձեւաչափով ցուցադրվեր: Սակայն այս անգամ որոշել են նույնիսկ գերազանցել Արեւմուտքին ու Արեւելքին եւ պաստառի վրա չգրել «18+»` ֆիլմը հասանելի դարձնելով բոլորին: Արդյունքում խաբված ու հիասթափված հանդիսատեսը ստիպված է լինում հաճախ ֆիլմի կեսից դահլիճից դուրս գալ. մեկն ուրախանում է, որ գոնե ընկերուհուն հետը չէր բերել, մյուսը` չգիտի, թե ինչպես նայի իր 18-ը չլրացած երեխայի աչքերին:
Ի դեպ, ֆիլմի թրիլերի ռուսական տարբերակում գրված է, որ այն նախատեսված է 16-ից բարձր տարիքի երեխաների համար, մինչդեռ հայ երեխաները, չգիտես ինչու, դատապարտված են ֆիլմը տեսնելու ու հետեւանքների մասին թքած ունեն բոլորը:

Ուշագրավ է այն, որ ֆիլմի պաստառն էլ տեսնելիս երբեք մտքովդ չի անցի, թե բովանդակությունն ինչպիսին կարող է լինել, որովհետեւ այն նման է համեստ ու «պուպուշ» կատակերգության: Մինչդեռ օրինակ, ֆիլմում երեխան պահպանակը դնում է բերանը… Լավ, շատ չշեղվենք` խնայելով գոնե մեր ընթերցողների նյարդերը, բայց եւս մեկ անգամ կոչ անենք սթափվելու ու հիշեցնենք, որ «Մոսկվա» կինոթատրոնը գիշերային ակումբ չէ եւ մշակութային օջախը նախեւառաջ պետք է սերունդ դաստիարակի եւ ոչ թե եղածն էլ ապականի: Եվ վերջիվերջո, ի՞նչ է ստացվում, այն ժամանակ, երբ ազգովի բոյկոտում ենք «Նիմֆոմանուհի» ֆիլմը, առավել խայտառակ ֆիլմ ծածուկ մեծ էկրան է բարձրանում:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ