Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

ԵԿԵՔ ՕԳՆԵՆՔ ԶՈՀՎԱԾ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ ԳԱԳԻԿ ԲԱԼԱՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՆ ԻՐԱԿԱՆԱՆԱԼՈՒՆ

Արխիվ 12-16

ԵԿԵՔ ՕԳՆԵՆՔ ԶՈՀՎԱԾ ՓՈԽԳՆԴԱՊԵՏ` ԳԱԳԻԿ ԲԱԼԱՅԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՆ


ԻՐԱԿԱՆԱՆԱԼՈՒՆ

 

Հակառակորդի դավադիր գնդակից զոհված փոխգնդապես Գարիկ Բալայանը մեր երկրի սահմանները պահող բազմահազար զինվորներից մեկն էր, ով երդվել էր պահել ու պաշտպանել հայրենիքն ամեն տեսակ ոտնձգություններից։ Զինվորական երդումը նա կատարեց, ցավոք՝ կյանքի գնով։ Բայց չհասցրեց, չկարողացավ իրականություն դարձնել իր փոքրիկներին՝ դստերը՝ 10-ամյա Գոհարիկին տված խոստումը. 4-րդ դասարանն ավարտելու առթիվ անակնկալ նվեր անել, իսկ որդուն՝ փոքրիկ Գևորիկին, հեծանիվ նվիրել:

Անշուշտ, հոգատար ու սիրող հայր կորցնելու ցավը երբեք չի ամոքվի փոքրիկների հոգիներում, կմխնթարվեն միայն, որ հերոս ու անձնազոհ հայր են ունեցել:

Մեր ընկերը, հրաշալի հայրն ու հրամանատարը չհասցրեց իր երեխաներին տված խոստումը կատարել։ Իհարկե, ինչ էլ ասվի, ինչ էլ արվի՝ ոչ ոք չի կարող փոխարինել նրան։ Բայց…ինքը համոզված ենք, ճիշտ կընկալեր ու դեմ չէր լինի, եթե փոքրիկների տված իր խոստումն էլ մենք իրականություն դարձնեինք:

Ուստի, առաջիկայում, այցելելով Արցախ կայցելենք Գարիկի ընտանիքին, նրա փոքրիկներին ու կկատարենք հերոս: Հրամանատարի, սիրելի հայրիկի տված խոստումը դստերն ու որդուն։Ուստի և առաջարկում եմ շահագրգիռ մարդկանց

ովքեր կցանկանան հեծանիվ նվիրել փոքրիկ Գևորիկին և այլ նվեր փոխանցեն Գոհարին,զանգահարեն ինձ (094418310 (095418010) հեռախոսահամարներով,անպայման կփոխանցենք նվիրողի անունից:

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ